Հոկտեմբերի 7-ին Փարիզում կայացած Ֆրանկոֆոն երկրների մեդիա կարգավորողների ֆորումի (REFRAM) 7-րդ կոնֆերանսում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ընտրվել է REFRAM-ի լիիրավ անդամ։
ՀՌՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՌՀ-ի Ֆորում ընտանիքին միանալու որոշումն ընդունվել է միաձայն՝ 30 անդամ պետությունների կարգավորող մարմինների բոլոր ղեկավարների կողմից։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ստացել էր REFRAM-ի նախագահ պարոն Նուրի Լաջմիի հրավերը մասնակցելու կոնֆերանսի աշխատանքներին, սակայն հանրային մուլտիպլեքսում սլոթերի հատկացման մրցութային գործընթացի մեկնարկը թույլ չտվեց նրան մեկնելու Փարիզ։
Կոնֆերանսի ընթացքում Հայաստանի մեդիա կարգավորողին ներկայացրել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։
Հանձնաժողովը բարձր է գնահատում REFRAM-ին իր անդամակցությունը, ինչը նրան հնարավորություն կտա գործնական, մասնագիտական կապեր հաստատելու ինչպես այդ հեղինակավոր կազմակերպության, այնպես էլ անդամ երկրների կարգավորող մարմինների հետ:
Շնորհակալություն ենք հայտնում REFRAM-ին և ֆորումի անդամ 30 կարգավորող մարմիններին Հանձնաժողովի դիմումին դրական պատասխան տալու և կազմակերպությանն անդամակցելու որոշման համար:
18:42
18:33
17:34
17:18
17:04
15:51
15:49
15:34
15:18
15:04
14:36
14:21
14:03
11:05
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02