ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2022-2023 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական փուլերի ժամկետները:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են երեք՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական) փուլերով, որոնք անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների: Օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը:
Առաջին փուլն անցկացվում է դպրոցում, որին կարող է մասնակցել ցանկացած սովորող՝ այդ մասին տեղեկացնելով դպրոցի տնօրինությանը: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է 2022 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Դպրոցականների օլիմպիադայի առաջին փուլի արդյունքները չեն բողոքարկվում:
Երկրորդ փուլն անցկացվում է մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) սահմանած վայրում 2023 թ. հունվար-փետրվար ամիսներին: Հանրապետական կազմկոմիտեի որոշման համաձայն՝ երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները: Օլիմպիադայի երկրորդ փուլի աշխատանքների արդյունքների բողոքարկումը կատարվում է օլիմպիադայի անցկացման վայրում՝ առարկայական հանձնաժողովի նշանակած ժամին: Երկրորդ փուլի հաղթողները պարգևատրվում են մարզպետարանների (Երևանում՝ քաղաքապետարանի) դիպլոմներով և գովասանագրերով:
Նշենք նաև, որ «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադային մարզային փուլն անցկացվում է տեսական և գործնական փուլերով:
Երրորդ փուլն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած վայրում 2023 թ. փետրվարի 17-ից մինչև մայիսի 15-ը: Երրորդ փուլին մասնակցում են երկրորդ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները` համաձայն հանրապետական կազմկոմիտեի որոշման: Օլիմպիադայի երրորդ փուլի աշխատանքների արդյունքների բողոքարկումը կատարվում է օլիմպիադայի անցկացման վայրում՝ առարկայական հանձնաժողովի նշանակած ժամին: Երրորդ փուլի մասնակիցներին տրվում են օլիմպիադայի մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները պարգևատրվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիպլոմներով: Օլիմպիադայի երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են միջազգային օլիմպիադաների ՀՀ թիմի հավակնորդներ:
«Ֆիզիկա», «Քիմիա», «Աշխարհագրություն» և «Կենսաբանություն» առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլերն անցկացվում են տեսական և գործնական, իսկ «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներինը՝ երկու տեսական փուլերով:
Դպրոցական օլիմպիադային մասնակցող աշակերտների անվանացուցակների ձևանմուշները, առաջադրանքները, պատասխանները, արդյունքները և օլիմպիադայի վերաբերյալ այլ տեղեկությունները տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am կայքերում:
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44