«Մենք Արևմուտք-ՌԴ-Իրան բախման էպիկենտրոնում չենք, բայց շատ մոտ ենք։ Իրոք, շատ մոտ ենք և ժամանակը շատ արագ է գալիս դրան։ Խոսքը չի վերաբերում տարիներին, խոսքն առաջիկա շաբաթների մասին է»,- «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» թեմայով պանելային քննարկմանն ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ Հայաստանը այս վիճակից գրագետ դուրս գալու խնդիր ունի, հակառակ դեպքում հայտնվելու է նոր, ավելի վտանգավոր՝ օդում կախված վիճակում, որտեղ Արևմուտքը, ՌԴ-ն, Իրանը համարելու են ոչ վստահելի գործընկեր, բոլորը ձեռք են քաշելու, այն ժամանակ հայտվելու է թուրք-ադրբեջանական բավական գիշատիչ համակարգի առաջ։ Նա խոսքով, այդ գրագետ քայլերը սովորաբար մշակվում են կաբինետներում, փակ, վստահ չէ, որ դա Հայաստանում արվում է։ «Հայաստանի այսօրվա իշխանությունը կառուցված է մեկ հոգուց։ Պետական ինստիտուտները կազմալուծված վիճակում են։ Չկա ԱԺ, չկա անվտանգության խորհուրդ, նախագահ։ Ի՞նչ կա։ Մեկ հոգի, որը ամենամոտ թիմակիցների հետ չի կիսվում բանակցային գործընթացի նրբություններից, ինչ է խոսել, ինչ են իրեն ասել։ Դա շատ վտանգավոր է, Հայաստանի իշխանությունը մեկ հոգի է, լուծում է երկու հայկական պետությունների, մեր բոլորի ընտանիքների, երեխաների, գալիք սերունդների ճակատագիրը։ Դա աննորմալություն է։ Աղետը կարող է գալ շաբաթների ընթացքում»,- ասաց Վահե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ պետությունները սովորաբար աղետներից խուսափում են պետական մտածողությամբ, որի սուր դեֆիցիտ է մեզ մոտ այս պահին։ Նա նշեց, որ ցանկացած վերլուծություն անելիս պետք է միշտ հիշել՝ իրական հողի վրա ադրբեջանա-թուրքական ագրեսիային զսպող գործոն է ՌԴ-ն իր զորքով Արցախում, Հայաստանում և Իրանը, որը բաց տեքստով խոսում է սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, մնացածը խաղաղ ժամանակների փիլիսոփայություն է։
18:42
18:33
17:34
17:18
17:04
15:51
15:49
15:34
15:18
15:04
14:36
14:21
14:03
11:05
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02