Բրիտանացիների կեսից ավելին կարծում է, որ վարչապետ Լիզ Թրասը պետք է հրաժարական տա, իսկ 80 տոկոսը կառավարությանը մեղադրում է կյանքը թանկացնելու մեջ, գրում է PA Media-ն։ Ipsos-ի հարցման համաձայն՝ հարցվածների 53 տոկոսն ասել է, որ Թրասը պետք է հեռանա եւ միայն 20 տոկոսը դեմ է նրա հրաժարականին: Իր հրաժարականին նախորդող ամիսներին Բորիս Ջոնսոնը գրանցել է նմանատիպ թվեր․ 50 տոկոսը նշել է, որ նա պետք է հեռանա 2022 թվականի ընթացքում: Հոկտեմբերի 14-ից 17-ը 1000 չափահաս բրիտանացիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ բրիտանացիների միայն 13 տոկոսն է կարծում, որ Թրասը կարող է հաղթել հաջորդ ընտրություններում: «Լիզ Թրասի եւ Պահպանողական կուսակցության խնդիրները շարունակվում են, քանի որ հասարակության վստահությունը թուլանում է ինչպես նրա քաղաքական ղեկավարության, այնպես էլ կառավարության տնտեսական ծրագրերի նկատմամբ»,ասել է Ipsos-ի քաղաքական հետազոտությունների ղեկավար Գիդեոն Սքիները: Հարցվածների միայն 14 տոկոսն է կարծում, որ ֆինանսների նոր նախարար Ջերեմի Հանթը կփոխի տնտեսությունը դեպի լավը։ Մոտ 79 տոկոս նշել է, որ համաշխարհային տնտեսության վիճակը նույնպես դեր է խաղացել, մինչդեռ գրեթե երկու երրորդը կարծում է, որ Brexit-ն է դեր խաղացել։
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44