Հոկտեմբերի 21-ին Բոսնիայում և Հերցեգովինայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահող Շեֆիկ Ջաֆերովիչին (Šefik Džaferović): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ջաֆերովիչը հաջողություն մաղթել է նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը, տնտեսական և մշակութային կապերը կունենան իրենց զարգացումը։ Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Հովակիմյանը վերահաստատել է իր հանձնառությունը` ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը։
Դեսպանը շնորհավորեց Բոսնիային և Հերցեգովինային՝ ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու հեռանկարի համար: Առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է Արցախյան պատերազմին հաջորդած իրողությունները, ներկայիս իրավիճակը ու առկա մարտահրավերները, ՀՀ սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքները։ Ի պատասխան Ջաֆերովիչը նշեց, որ Բոսնիան և Հերցեգովինան մշտապես եղել է ՄԱԿ Կանոնադրության սկզբունքների համաձայն հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից:
Արարողությունից առաջ ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեն հանձնել է Բոսնիայի և Հերցեգովինայի ԱԳՆ արարողակարգի վարչության տնօրեն Էնսար Էմինովիչին: ՀՀ դեսպանին ընդունել է նաև երկկողմ հարաբերությունների գծով նախարարի փոխտեղակալ Լյուբո Գրկովիչը, որի հետ քննարկվեցին քաղաքական երկխոսության ակտիվացման հեռանկարները, մասնավորապես, երկու նախարարությունների միջև առաջին անգամ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը:
ՀՀ դեսպանն այցելել է Սարայևոյի քաղաքապետարան, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Բենյամինա Կարիչի հետ Երևանի և Սարայևոյի միջև գործընկերային հարաբերությունների հաստատման վերաբերյալ:
18:42
18:33
17:34
17:18
17:04
15:51
15:49
15:34
15:18
15:04
14:36
14:21
14:03
11:05
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02