Սաքսոնիայի դաշնային երկրամասի վարչապետ Միխայել Կրետշմերը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո ռուսական գազը կրկին պետք է դառնա Գերմանիայի էներգետիկ հաշվեկշռի մասը։
Կրետշմերը Bild am Sonntag-ին տված հարցազրույցում կոչ է արել, ուկրաինական պատերազմի ավարտից հետո, կրկին կանաչ լույս վառել դադարեցված «Հյուսիսային հոսք 2» գազատարի վրա։
«Մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ պայմանագրեր ԱՄՆ-ից, Քաթարից եւ արաբական այլ պետություններից բնական հեղուկ գազ մատակարարելու համար», - ասել է նա՝ նկատի ունենալով հեղուկացված բնական գազը, որն օգնում է փոխարինել ռուսական մատակարարումներին:
«Բացի այդ, մենք պետք է վերջապես զարգացնենք մեր բնական գազը Հյուսիսային ծովում: Իսկ երբ պատերազմն ավարտվի, մենք պետք է նորից օգտագործենք Ռուսաստանի գազը»,- հավելել է վարչապետը։
Կրետշմերը կրկին կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի համատեղ դիվանագիտական ջանքերով։
«Չկա որեւէ պատճառ նրա համար, թե ինչու Ուկրաինան պետք է զիջի իր տարածքի թեկուզ մեկ քառակուսի մետրը», - ասել է նա՝ հավելելով, որ պատերազմի վնասը պետք է փոխհատուցի Ռուսաստանը, իսկ ռազմական հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
«Այդ մտածելակերպով պետք է գնալ խաղաղ բանակցությունների։ Մենք այլեւս ստիպված չենք այս հարցերով զբաղվել մարտի դաշտում։ Եվրոպան պետք է ավելի մեծ ճնշում գործադրի խաղաղ բանակցություններ սկսելու համար», - նշել է նա՝ թերահավատորեն մոտենալով Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ազդեցությանը՝ ենթադրելով, որ դրանք վնաս են հասցնում Գերմանիայի տնտեսությանը։
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44