Վերջին շրջանում քաղաքացիների և մասնավորապես կառուցապատողների կողմից բազմաթիվ բողոքներ էին հնչում այն մասին, որ հայաստանյան շուկայում նկատվում է ցեմենտի դեֆիցիտ և գինը շուկայում բարձրացել է։ Tert.am-ը հարցում է ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն՝ հասկանալու՝ արդյոք ցեմենտի ներմուծման ծավալները նվազել են և ինչով են պայմանավորված ցեմենտի շուկայում առաջացած խնդիրները գնային փոփոխությունները։
Էկոնոմիկայի նախարարությունից հարցմանն ի պատասխան նշել են, որ հունվար-օգոստոս ամիսներին շինարարության ծավալները աճել են 14.2%-ով, ինչի հետևանքով պահանջարկը որոշակիորեն գերազանցել է առաջարկին։
Համաձայն ՀՀ ՊԵԿ վիճակագրական տվյալների 2022 թվականի 1-ին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 73.15 հազ. տոննա ցեմենտ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 73.4 տոննայի դիմաց։ Ինչպես ցույց են տալիս ներմուծման ցուցանիշները՝ նշված ժամանակահատվածներում ներմուծվել է գրեթե նույն քանակի ցեմենտ, իսկ տեղական ցեմենտի արտադրության աճը կազմել է 20.6%։ Միաժամանակ հայտնել են, որ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը լիցենզավորվող գործունեություն սահմանելու պահանջը և լիցենզիաների տրամադրման համար պետական տուրքի չափերը սահմանվել էին՝ հաշվի առնելով ցեմենտի տեղական շուկայի հագեցվածությունը, երբ անհրաժեշտություն էր առաջացել ապահովել ցածր գնով ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային գներ։
Ներկայումս, հաշվի առնելով ցեմենտի տեղական շուկայի վարքագծի փոփոխությունը, մասնավորապես այն հանգամանքը, որ բավականին աճել են երրորդ երկրներից ձեռք բերման և տեղափոխման տրանսպորտային ծախսերը, որի արդյունքում աճել էին նաև վաճառքի գները, ինչպես նաև պահանջարկի աճը՝ սահմանվել է երրորդ երկրներից ցեմենտի յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրք՝ բազային տուրքի 200-ապատիկի չափով (նախկին՝ 1400-ապատիկի փոխարեն), իսկ կլինկերի ներմուծման համար լիցենզիա ստանալու և պետական տուրք վճարելու պահանջը չեղարկվել է։
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44