«Էրմենիհաբերը» գրում է.
«Թուրքիայի նախագահի «խոսափողի» համբավն ունեցող թուրքական «Sabah» թերթի կայքը հոդված է հրապարակել հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին: «Այս պահին երբ կարգավորման գործընթացը շարունակվում է ընթանալ դրական ուղղությամբ, հայ-թուրքական սահմանների բացման հարցում մատնացույց է արվում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի կնքումը»,- ասվում է հոդվածում։ «Sabah»-ի դիվանագիտական աղբյուրները շեշտել են, որ տարածաշրջանի գործընթացները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջականություն: Հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի՝ հուլիսի 1-ին ընդունած որոշումներն ամբողջականացնելու նպատակով մոտ ապագայում ձևավորվելու է մասնագիտական հանձնաժողով։ Թուրքական աղբյուրը պնդում է, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: Երկու երկրների միջև արվելիք ամենալուրջ քայլ է դիտարկվում ցամաքային սահմանով առևտրի իրականացման մեկնարկը: Ըստ հիշյալ աղբյուրի, եթե նախքան հայ-թուրքական սահմանի փակումը (1993թ.), սահմանով տեղափոխվում էր 40.000տ ապրանք և անցնում 140.000 մարդ, ապա սահմանի բացման դեպքում այդ թիվն այսօր առնվազն կտասնապատկվի։ «Sabah»-ը նշում է, որ եթե Աքյաքայի (հայկական կողմից՝ Ախուրիկ-խմբ.) սահմանային անցակետը բացելու որոշում կայացվի, ապա 1 ամսում հնարավոր է աշխատանքային պատրաստի վիճակի բերել այն»:
17:34
17:18
17:04
15:51
15:49
15:34
15:18
15:04
14:36
14:21
14:03
11:05
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
12:13
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02