Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) և Ucom Հիմնադրամը Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպել էին Սպիտակի և Իջևանի մի քանի դպրոցների բարձր դասարանցիների այցելություններ Հայկական ակնաբուժության նախագծի հիմնած մարզային ակնաբուժական կենտրոններ, որտեղ դպրոցականները ծանոթացան ակնաբուժական սարքավորումներին, դրանց հետ աշխատանքի կանոններին, ինչպես նաև ակնաբույժի մասնագիտության նրբություններին: Ակնաբուժական կենտրոններում շրջայցից հետո աշակերտները մասնակցեցին բաց դասի, իսկ վերջում նրանց համար կազմակերպվեց առցանց մրցույթ՝ ձեռք բերած գիտելիքները ստուգելու նպատակով:
Նման բաց դասեր անցկացվեցին նաև Հանրապետության տարբեր մարզերում և Երևանում՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը սևեռել տեսողական խնդիրների և դրանց կանխարգելման և բուժման վրա: «Ուժեղ ենք միասին» կարգախոսի ներքո Երևանի և մարզերի տարբեր դպրոցներում, ինչպես նաև Երևանի լսողության խանգարըումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում և Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունում անցկացվեցին բաց դասեր, որոնց շնորհիվ երեխաները ծանոթացան աչքի կառուցվածքին, խնամքին, տեսողության անվտանգության կանոններին և այն մթերքներին, որոնք օգտակար են տեսողության համար:
«ՀԱՆ-ը Տեսողության համաշխարհային օրը նշում է 2004թ.-ից սկսած: Այս տարիների ընթացքում Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀԱՆ-ը հանդես է եկել տարատեսակ միջոցառումներով` ցուցահանդեսներ, բարեգործական համերգներ, հրատարակությունների շնորհանդեսներ, ներառական ծրագրեր, ֆլեշ մոբ և այլն: Այս տարի հիմնական ուշադրությունը կենտրոնացրեցինք դպրոցահասակների վրա՝ կարևորելով հանրային կրթությունը և երեխաների տեղեկացվածության բարձրացումը: Այս իսկ պատճառով կազմակերպեցինք այս այցելությունը մեր հիմնած կենտրոններ, որտեղ բարձր դասարանցիները կարողացան ծանոթանալ ակնաբույժի աշխատանքին, անգամ՝ մասնակցություն ունենալ այդ գործին», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
«Այսօր Սպիտակի և Իջևանի ակնաբուժական կենտրոններին տրամադրվեց Ucom-ի շարժական ինտերնետ կապի հնարավորություն, որն ավելի կարագանա մարզերում 4G+ ցանցի ներդրումից հետո: Գերարագ հեռահաղորդակցությունն այսօր առավել կարևոր է հեռահար վիրաբուժության ներդրման համար, որը թույլ կտա վիրահատություններ իրականացնել ռոբոտիկ սարքավորումների օգնությամբ՝ գտնվելով այլ երկրում կամ մայրցամաքում: Ucom ընկերությունը քաջ գիտակցում է այս մարտահրավերը», - ասել է Ucom հիմնադրամի տնօրեն՝ Աշոտ Բարսեղյանը:
Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ: Դրա հետ միասին տարածվում է համաշխարհային մակարդակով ակնային խնդիրների մասին տեղեկատվություն: Ըստ ԱՄԿ տվյալերի, աշխարհի բնակչության շուրջ 4 տոկոսը՝ 285 մլն մարդ ունի տեսողության խաթարում, որից 39 մլն-ը կույր է /0.6 տոկոսը/, իսկ ևս 246 մլն-ն ունի ծայրահեղ թույլ տեսողություն: Տեսողության խաթարմամբ բնակչության 90 տոկոսը կենտրոնացած է զարգացող, ցածր եկամուտ ունեցող երկրներում: Այնուամենայնիվ, տեսողության խաթարման դեպքերի շուրջ 80 տոկոսը հաղթահարելի է, այսինքն դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել: Տեսողության խաթարման հիմնական ամենատարածված պատճառներն աշխարհում հետևյալն են՝ տեսողության ճշգրտման բացակայություն (ակնոցներ), կատարակտ և գլաուկոմա: Իսկ կուրության պարագայում դրանք են՝ կատարակտը, գլաուկոման և տարիքային մակուլյար դեգեներացիան: Կատարակտով է պայմանավորված տեսողության խաթարման դեպքերի 33, իսկ կուրության դեպքերի՝ 51 տոկոսը: Տեսողության խաթարում ունեցողների 65, իսկ կույրերի՝ 82 տոկոսը 50 և ավելի տարեկան է: Հետևաբար, ծերացող հասարակություններում կուրության կանխարգելումն ու բուժումն էլ ավելի են կարևորվում:
ՀԱՆ-ը 2003թ-ից ի վեր ակնաբուժական հետազոտություններ և բուժումներ է իրականացնում ՀՀ մարզերի բնակչության շրջանում: Ըստ Հայկական ակնաբուժության նախագծի իրականացրած հետազոտության՝ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 1.8 անգամ ավելի բարձր է՝ քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում և կազմում է 8.4%, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպատիայինը՝ 4.4%:
Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջություն: 50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է և կազմում է 37%: 50-ից հետո խոցելի ակնային առողջություն ամենացածր հավանականությունն ունեն 50-54 տարեկանները (23.8%): Դրանից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44