Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում տեղի է ունեցել հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը։ Ինչպես հայտնում եբ ԿԳՄՍՆ-ից, միջոցառմանը նախարար Վահրամ Դումանյանը կատարած աշխատանքի համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կլոդ Արմեն Մութաֆյանին, նաև շնորհավորել ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
«Պարո՛ն Արմեն Մութաֆյան, թեև մաթեմատիկան Ձեր առաջին մասնագիտությունն է, այնուամենայնիվ հսկայական է Ձեր ներդրումը Ֆրանսիայում հայագիտության զարգացման, ինչպես նաև հայոց պատմության ու մշակույթի հանրահռչակման գործում: Հատկապես մեծ է Ձեր ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում: Ձեր ջանքերով է նաև, որ Հայոց ցեղասպանությունն օրենսդրորեն դատապարտող առաջին պետությունը դարձավ Ֆրանսիան»,- փաստել է Վահրամ Դումանյանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Կլոդ Արմեն Մութաֆյանը, թեև իր գործունեությունը շարունակել է Ֆրանսիայում, երբեք չի դադարել հայ լինելուց և միշտ հավատարիմ է մնացել իր արմատներին ու հավաքական հիշողությանը, և պատահական չէ, որ նա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Մատենադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկարամյա բարեկամ: Վահրամ Դումանյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Կլոդ Արմեն Մութաֆյանի վաստակը հայ մշակույթի պահպանման, հայագիտության զարգացման ու հանրահռչակման գործում և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի հրամանագրով Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Կլոդ Արմեն Մութաֆյանը պարգևատրվում է «Մովսես Խորենացի» մեդալով: Կլոդ Արմեն Մութաֆյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար և ներկաներին պատմել «Երուսաղեմը և հայերը» գրքի ստեղծման գաղափարի մասին: Այն նվիրված է հայկական Երուսաղեմին. «Գրքում ներկայացված են 5-րդ դարից սկսած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները, Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարները, Կիլիկիայի թագավորների արժեքավոր գավազաններ, պատրիարքարանում պահվող և Սալահ ադ-Դինին վերագրվող արտոնագիրը»։ Հեղինակի խոսքով՝ գրքի կարևորագույն արժանիքներից մեկը հայ ձեռագրական մշակույթի գոհարների բացահայտումն է։ Այն ունի ուսուցողական և ճանաչողական բացառիկ նշանակություն։
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02