Այսպիսի հայտարարությամբ Եվրասիական համագործակցության առաջին միջազգային ֆորումի ընթացքում հանդես է եկել ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար, Եվրասիական տնտեսական կոլեգիայի անդամ Տատյանա Վոլովայան` հավելելով, որ դա տեղի է ունենում երրորդ երկրների հետ առևտրաշրջանառության կրճատման ֆոնին:
Նա շեշտել է, որ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները ցույց են տալիս բավականին դրական դինամիկա:
«Դրանք ավելի դրական են, քան միությունում միջին ցուցանիշները: Օրինակ` Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 2.8 տոկոս, ինչը նշանակալիորեն բարձր է, քան միության միջինը: Արդյունաբերական արտադրանքի աճն առաջին յոթ ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 8 տոկոս»,- նշել է Վոլովայան:
Կոլեգիայի անդամ, նախարարի կարծիքով` ԵԱՏՄ անդամ երկրներ ուղղվող արտահանման ծավալների աճը համընկնում է արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի աճի, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիայից բիզնեսի ունեցած սպասումների իրականացման հետ: Սակայն, նրա կարծիքով, դեռևս պահպանվում են արգելքներ որոշ ապրանքատեսակների մասով, որոնք պետք է վերացվեն:
Անդրադառնալով աշխատուժի տեղաշարժի ազատության խնդիրներին` Վոլովայան նշել է, որ միության տարածքում այդ դրույթն արդեն գրեթե լիովին իրականություն է: «Սա շատ կարևոր թեմա է Հայաստանի քաղաքացիների համար: ԵԱՏՄ-ին միանալու շնորհիվ երկրի քաղաքացիները հնարավորություն ունեն Եվրասիական տնտեսական միությունում աշխատել առանց որևէ խտրականության` նույն պայմաններով, ինչ տեղի բնակիչները»,- նշել է ԵԱՏՄ պաշտոնյան:
Ֆորումի օրակարգում են նաև եվրասիական տարածքում ինչպես տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի, այնպես էլ անդամ երկրների միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02