Անկանոն ուղևորափոխադրումները վերահսկվում են օրենքով: Այս մասին հոկտեմբերի 14-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում լրագրոցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Բեսլանի մոտակայքում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին: Նախարարի խոսքով` ընթանում է քննություն, որը ցույց կտա՝ տրանսպորտային միջոցները լիցենզավորվա՞ծ են, թե՞ ոչ: Նախարարը նաև շեշտեց, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է կարգավորվեն: Այդ պատճառով օրենքի նախագիծ է ներկայացված է Ազգային ժողով:
«Գոյություն ունի տրասպորտային տեսչություն, որը պետք է դա կարգավորի: Բայց, քանի որ այն դեռ կարգավորման դաշտում չի, դրա համար օրենքը ներկայացվել է Ազգային ժողով` փոփոխության: Ազգային ժողովն այն շուտով կվերանայի: Իհարկե, հիմնական խնդիրներից մեկը կլինի օրենքի շուտ ընդունումը, վերահսկողության իրականացումը: Եվ ոչ միայն միջազգային ավտոբուսային, այլ նաև տեղական ուղևորափոխադրումների հարցում: Քանի որ բոլորս հասկանում ենք, որ դա հասարակության անվտանգության համար է: Դրա համար հասարարակական կարծիքը պետք է հաշվի առնել»,- նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը:
Վահան Մարտիրոսյանը հավելեց, որ զոհվածների հուղարկավորության ծախսերի և տուժածներին փոխհատուցում տալու համար մշակվում են գործողություններ: Նախարարն ընդգծեց, որ նախագահում է համապատասխան հանձնաժողովը և ամեն ինչ անելու է, որպեսզի ծախսերը փոխհատուցվեն:
Վահան Մարտիրոսյանի խոսքով` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարը ՀՀ ԱՆ մասնագետների հետ մեկնել են դեպքի վայր և ՌԴ տրանսպորտի նախարարի ուղարկված խմբի հետ համատեղ աշխատում են:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44