Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: ԱՆ-ից հայտնում են, որ հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունը ներկայացնում է հոկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը: Այսպիսով` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված հեռուստացույցը, որի մեջ հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի մեկ էլեկտրամեկուսիչ հարթաթիթեղ (плата)։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներին է դիմել տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալը։ Ոչ սահմանված ժամին աշխատանքեր իրականացնելու դատապարտյալի ցանկությունը կասկած է առաջացրել ծառայողների մոտ, որոնք հետևել են դատապարտյալին և տեղազննել միջանցքի այն հատվածը, որտեղ վերջինս կանգնած է եղել։ Արդյունքում հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել սպիտակ, բյուրեղանման զանգված: Մեկ այլ դեպքով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացուհու բերած հանձնուքը, որի միջից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող դարչնագույն զանգված։ «Սևան» քրեակատարողական հիմնարկի բաղնիքի մասնաշենքի հետնամասում գետնին ընկած հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով պարուրված կասկածելի փաթեթ, որում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, կանաչավուն, չոր զանգված և երկու բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի։ Օրեր անց՝ նույն քրեակատարողական հիմնարկում կրկին հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել բջջային հեռախոս, բջջային հեռախոսի էկրան և պատյան, ականջակալ, USB լար: Կասկածելի փաթեթ է հայտնաբերվել նաև նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար նախատեսված մարզադաշտի խոտածածկին՝ 2 բջջային հեռախոսով, USB լարով և ականջակալով: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ցածր անվտանգային գոտում գտնվող լոգարանի տանիքի ծածկի տակից հայտնաբերել են թաքցրած երկու ստվարաթղթե փաթեթ և մեկ կաթոցիչ։ Երկու փաթեթներում միասին առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված։ Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:
14:36
14:21
14:03
11:05
10:44
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02