ARM | RUS |

«Փաստ». Փիառ, միֆ, հեքիաթ. առանց ջրելու կրթության և գիտության ծառը պտուղներ չի տա

05.11.22 | 10:09

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գրեթե յուրաքանչյուր հարմար առիթի Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե աշխատաշուկայում ռեկորդներ են սահմանվում, նոր աշխատատեղեր են ստեղծվում և բարձրացվում են աշխատավարձերը։ Այս համատեքստում հետաքրքրական է, որ նա վերջին շրջանում հատուկ կենտրոնանում է ուսուցիչների աշխատավարձի թեմայի վրա։ Անգամ հայտարարում է, թե ուսուցիչը պետք է մինչև 800 հազար, նույնիսկ 1,2 մլն դրամ գումար ստանա։

Կարող է թվալ, թե կառավարությունն ինչ հրաշալի գործ է կատարում, որ ուսուցիչների աշխատավարձն աննախադեպ բարձրացնելու ճանապարհով է գնում, բայց իրականում խոսքն ավելի շատ փիառի, քան աշխատավարձի իրական բարձրացման մասին է։ Նախ՝ աշխատավարձի բարձացման համար ուսուցիչները պետք է ատեստավորման մասնակցեն, սակայն նրանց ընդամենը 10 տոկոսն է մասնակցել, բայց նույնիսկ մասնակցությունը դեռ բավարար չէ, քանի որ անհրաժեշտ է համապատասխան բալեր հավաքել անցնելու համար։

Ստացվում է, որ իշխանությունները բարձրացնում են 10 տոկոսից էլ քիչ ուսուցիչների աշխատավարձը, ընդ որում՝ ակնհայտ է, որ նշյալ 800 հազար դրամը պարզապես միֆ է, հեքիաթ։ Իսկ ինչո՞ւ 90 տոկոսը չի մասնակցում ատեստավորմանը: Բանն այն է, որ եթե նրանք չեն անցնում այն, ապա կանգնում են հեռացման կամ իրենց մասնագիտական գործունեության դադարեցման վտանգի տակ։ Մյուս կողմից էլ՝ ատեստավորման անցկացման համար բարդ ու խրթին թեստեր են կազմվում, որպեսզի այդ գործընթացը չգրավի ուսուցիչներին։

Կարճ ասած՝ այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ աշխատավարձի իրական ու համատարած բարձրացում չլինի։ Մասնագետները նաև նշում են, որ այդ թեստերի լրացումը կրթության արդյունավետության ու մակարդակի հետ ընդհանրապես կապ չունի, ուսուցիչը կարող է անգամ դոկտոր-պրոֆեսոր լինել և թեստը առանց որևէ սխալի լրացնել, բայց չկարողանա իր գիտելիքները պատշաճ ու հասկանալի ձևով մատուցել աշակերտներին։

Այդպիսով կրթության որակի հարցը երկրորդական պլան է մղվում։ Իսկ որակի բարձրացման համար նախ պետք է կրթության և գիտության մեջ լուրջ ներդրում կատարել, որպեսզի հնարավոր լինի արդյունք ստանալ։ Օրինակ՝ անհրաժեշտ է բարձրացնել ուսուցիչների մասնագիտացումը, նրանց հետ աշխատանքներ տանել, սովորեցնել ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները, իսկ հետո պահանջել, որ անցնեն ոչ թեստային համապատասխան ատեստավորում, որտեղ կներառվեն ոչ միայն նրանց գիտելիքները, այլև դասավանդման արդյունքները։ Նույնը վերաբերում է գիտնականների աշխատավարձի բարձրացման թեմային։ Եթե իշխանությունները մի փոքր, ոչ շոշափելի չափով բարձրացնում են գիտնականների աշխատավարձը, ապա այդ աշխատավարձի մակարդակին հասնելու կամ պահելու համար այնպիսի բարդ ու անտանելի պահանջներ են ներկայացնում, որ գիտնականը կարող է նախընտրել փոխել իր գործունեության ոլորտը, քանի որ այլ աշխատանքում ավելի քիչ ջանքերով հնարավոր է ավելի շատ վաստակել։ Մանավանդ երիտասարդների համար այդ դեպքում գիտությունը դառնում է ոչ գրավիչ։

Օրինակ՝ նրանք ավելի շատ կարող են նախընտրել ներգրավվել պարեկային ծառայության շարքերում, քան մուտք գործել գիտության ոլորտ։ Բացի այդ, երբ երիտասարդները տեսնում են, որ պատահականության բերումով պաշտոնյա դարձածներից շատերը, որոնք համապատասխան փորձ ու գիտելիքներ չունեն, ահռելի չափերի պարգևավճարներ են ստանում, նրանց աչքում գիտությունն ու կրթությունը կորցնում են իրենց արժեքը։ Եվ այս իրողությունը մեծապես ազդում է հայկական գիտության մակարդակի վրա։ Այնինչ, եթե իրապես ցանկություն լիներ գիտությունը զարգացնելու, ապա նախ՝ ներդրում կարվեր գիտության ոլորտում, կբարձրացնեին գիտնականների մասնագիտական և մրցակցային որակները, իսկ հետո կչափեին ներդրումների արդյունքները։ Այլապես այնպես է ստացվում, որ, պատկերավոր ասած, իշխանությունները չեն ցանկանում այսօր հողի մեջ սերմեր ցանել, որպեսզի որոշ ժամանակ անց բերք ստանան, այլ առանց ցանքսի կրթության ու գիտության ոլորտում ցանկանում են միանգամից բերքահավաք կատարել, ինչն անհնար է։

Ամբողջ աշխարհում այսօր կրթությունը, գիտությունը և տեխնոլոգիական ձեռքբերումները առաջնահերթ նշանակություն են ստացել, պետությունների միջև անգամ մրցակցություն է ընթանում առաջնության դափնիին հասնելու համար։ Ապագա չունի այն պետությունը, որտեղ ուսուցիչն ու գիտնականը ամենահարգված մասնագետներից չեն։ Իսկ աշխարհաքաղաքական բարդ վիճակում գտնվող Հայաստանի դեպքում այս խնդիրն ուղղակի առաջնային նշանակություն ունի։ Եթե չենք ուզում, որ Հայաստանը տարածաշրջանում ընդհանրապես լուսանցք մղվի, պետք է ոչ թե մակերեսային, այլ լրջորեն զբաղվել այս հարցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Կոնջորյանի եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կոնջորյանի եղբոր նկատմամբ քրեական վարույթ է...

19:46

Իմ կինը դեկրետում է և ԱԺ աշխատանքի այլևս չի վերադառնա. Ռուբեն Ռուբինյան

Իմ կինը դեկրետում է և ԱԺ աշխատանքի այլևս չի վերադառնա. Ռուբեն...

19:21

Նախարարներ և փոխվարչապետներ են նշանակվել

Նախարարներ և փոխվարչապետներ են նշանակվել

19:03

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում ծառայության կազմակերպման և կարգապահության հարցերով

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում ծառայության կազմակերպման և կարգապահության...

15:11

Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

15:08

ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրվել են Հայկ Կոնջորյանի, Վահագն Ալեքսանյանի և Արամ Վարդևանյանի թեկնածությունները

ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրվել են Հայկ Կոնջորյանի, Վահագն Ալեքսանյանի և Արամ...

15:05

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ

14:41

Խոշոր հրդեհ Արարատի մարզում. Մակերեսը հասնում է 5 հզ քմ-ի

Խոշոր հրդեհ Արարատի մարզում. Մակերեսը հասնում է 5 հզ...

11:36

Քաղաքական 10:19 03/08/2026 Հայաստան ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց 9-րդ գումարման խորհրդարանի նախագահի ընտրության նիստը

Քաղաքական 10:19 03/08/2026 Հայաստան ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց 9-րդ գումարման...

11:15

Իշխանությունից ակնարկեցին՝ եթե իրենց առաջարկը չանցնի, ապա գործելու են ագրեսիվ. Աբրահամյան

Իշխանությունից ակնարկեցին՝ եթե իրենց առաջարկը չանցնի, ապա գործելու են ագրեսիվ....

10:52

Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը․ ՆԳՆ

Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը․...

10:36

Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի...

10:22

COP 17-ին ընդառաջ ուսուցիչներ համաժողով Էկոկենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնում

COP 17-ին ընդառաջ ուսուցիչներ համաժողով Էկոկենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի...

10:03

Երևան-Երասխ ճանապարհին փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը

Երևան-Երասխ ճանապարհին փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր...

13:19

Իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը. Աբրահամյան

Իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը....

13:15

Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ Սրբազան

Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ...

13:13

Հայկ Մամիջանյանը կոչ է անում օգոստոսի 7-ին հավաքվել Էջմիածնի դատարանի մոտ՝ ի պաշտպանություն Վեհափառի

Հայկ Մամիջանյանը կոչ է անում օգոստոսի 7-ին հավաքվել Էջմիածնի դատարանի մոտ՝ ի պաշտպանություն...

13:08

Լիպարիտ Դրմեյանը Փաշինյանի դեմ զրպարտության հայց է ներկայացրել

Լիպարիտ Դրմեյանը Փաշինյանի դեմ զրպարտության հայց է...

17:15

Առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը. Վեհափառ Հայրապետի հորդորը

Առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու...

17:15

Ծաղկաձորում գործող հյուրանոցում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ

Ծաղկաձորում գործող հյուրանոցում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային...

13:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02