ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են Կարբի գյուղի բնակչուհու մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհուն՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխելու վերաբերյալ ահազանգը «Աշտարակ ԲԿ»-ից ստացվել է 2022թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը` 13:20-ին. նույն օրը՝ ժամը` 15:15-ին, բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ կինը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են 73-ամյա կնոջ՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժածի որդին՝ ծնված 1979թ.: Վերջինս, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 43-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մոր հետ, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները:
Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժողի մահվան պատճառ են հանդիսացել գլխուղեղի արյունազեղումները և գանգուղեղային փակ բութ վնասվածքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44