«Այս քննարկումների նպատակը հստակ բացահայտելն է իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ձախողման, սահմանադրական մարմինների զավթման հստակ ծրագրավորված մոտեցումները՝ իրենց ազգակործան ծրագրերի իրականացման համար, որը տվյալ դեպքում պայմանավորված է հենց հայոց պետականությանը սպառնացող վտանգներով»,-«Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման երկրորդ հատվածը բացելով՝ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նա տեղեկացրեց, որ հոջորդ շաբաթներին կազմակերպվելու է նաև այլ քննարկումներ, որոնց ժամանակ կդիտարկվեն նաև դատական մարմինների գործունեությանը միջամտելու իշխանության քայլերը: «Լինելու են առանձին քննարկումներ, փաստերով ներկայացնելու ենք ամբողջը, որպեսզի ժողովուրդն էլ տեսնի, թե ինչպիսի իրավական, հակաքաղաքական մեթոդներով է իրականացվում այս զավթման գործընթացը»,-հայտնեց Մինասյանը և հավելեց, որ առանձին ներկայացումներ կլինեն նաև իրավապահ մարմինների՝ դատախազության, քննչական մարմինների, ոստիկանության գործողությունների վրա իշխանության ներազդեցության վերաբերյալ: Նա ասաց, որ փաստաբանական համակարգի վրա գործադիրի հարձակումներին էլ են անդրադառնալու: «Ներկայացվելու է ՀՀ զինված ուժերի կազմալուծմանն ուղղված գործողությունները՝ որպես հատուկ նպատակային գործողություններ, նաև 44-օրյա պատերազմում երկիրը պարտության տանելու գործընթացը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Անդրադարձ կլինի նաև այն մեխանիզմների խեղաթյուրումներին, որոնք այսօր առկա են Ազգային Ժողովում, երբ իշխող քաղաքական մեծամասնությունը ակնհայտ զավթում է միջազգային պառլամենտական սկզբունքով, պետական օրենսդրությամբ ամրագրված հասանելի որոշակի լծակներ, ինչպես է ձևախեղվում պառլամենտական համակարգը, մարդու իրավունքների պաշտպանի համակարգը, ԿԸՀ-ն, Հաշվեքննիչ պալատը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը»։ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ հետագա քննարկումներում կանդրադառնան նաև անկախ պետական մարմինների և ՏԻՄ-երի զավթումներին: «Այսօր մեր նպատակն է ուրվագծի տեսքով ներկայացնել այս ուղղությունները, որպեսզի մեր հանրությունը տեսնի, թե ինչպիսի դիվային և դավադիր ծրագիր է իրականցվում հայ ժողովրդի նկատմամբ»,-ասաց բանախոսը և հավելեց. «Հայ ժողովուրդը՝ իր միասնականությամբ, կարող է չեղարկել իր դեմ իրականացվող գործարքը։ Դրա համար շատ կարևոր է հանրությանը ճիշտ ներկայացնել այս ամենը»։
Աղբյուր` Panorama.am
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44