«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանություններն ամենօրյա ռեժիմով շեշտում են, թե իրենք հասել են տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ մոտ 14 տոկոսի: Ավելին, ըստ փորձագետների, 2023-ի բյուջեն պլանավորում են այս տարվա «դրական միտումների» հիման վրա: Տնտեսագետ Կարեն Ադոնցը, սակայն, նշում է, որ մեզ մոտ բնական և արհեստական տնտեսական աճ կա: «Բնական աճը պայմանավորված է մեր տնտեսության կառուցվածքով, շուկաների ընդհանուր զարգացմամբ:
Այդ բնական աճը կազմում է մոտ 2-3 տոկոս, որի մեջ նաև գյուղատնտեսության վերամշակված արտադրանքի արտահանումն է, որի պահանջարկն աշխարհում աճում է: Բնական աճի մեջ կա նաև ծառայությունների ոլորտի զարգացման, շինարարության ակտիվության գործոնը: Իսկ երբ պարտք ենք վերցնում, մտցնում շրջանառության մեջ, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված ունենում ենք մարդկային հոսքեր ու ստանում ենք տնտեսական աճ, դա արդեն արհեստական, իրավիճակային տնտեսական ակտիվություն է, որը որևէ առնչություն չունի բնական աճի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Նրա կարծիքով, այդ բնական՝ 2-3 տոկոս ՏԱՑ-ն ավելացնելու համար պետք է նոր ոլորտներ զարգացնել, փոխել տնտեսության կառուցվածքը, այն համալրել նոր ոլորտներով, որպեսզի նոր ոլորտներն այդ աճը շարունակական դարձնեն. «Միայն այդ դեպքում կարող է բնական 2-3 տոկոս աճը ավելանալ, իսկ այն, ինչ արհեստական է, կարող է անկում ապրել: Այս փուլում ևս իրավիճակով, պահանջարկով պայմանավորված աճ ունենք, որն անխուսափելիորեն դանդաղելու է, եթե այդ իրավիճակային գործոնները խաղից դուրս գան: 14 տոկոսն արհեստական, ուռճացված աճ է, հիմքում որևէ փոփոխություն, որևէ նոր ոլորտի զարգացման նախադրյալ չի ստեղծվում:
Մենք տնտեսական բում չունենք, ինչից կարելի լինի ոգևորվել: Հետագայում տնտեսական աճ ունենալու, բյուջեն իրատեսական միտումների վրա պլանավորելու համար պարտավոր ենք փոխել ու համալրել տնտեսության կառուցվածքը, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի իրականացվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02