Փարիզում եւ Լոնդոնում hանրային տրանսպորտի աշխատակիցները գործադուլ են անում՝ ի նշան կյանքի թանկացման դեմ բողոքի, հայտնում է Bloomberg-ը։ Փարիզում երթեւեկությունն ամբողջությամբ դադարեցվել է մետրոյի 16 գծերից հինգում, ասվում է տրանսպորտային RATP օպերատորի կայքում, որը քաղաքացիներին խորհուրդ է տվել հնարավորինս տնից աշխատել։ Շատ այլ գծերում, մերձքաղաքային RER գնացքները եւ ավտոբուսները զգալի խափանումներով են աշխատում: Լոնդոնի մետրոյի աշխատակիցները նույնպես գործադուլ են անում այն բանից հետո, երբ բանակցությունները քաղաքի տրանսպորտի վարչության հետ ձախողվել են: Գործադուլը վերջինն է աշխատավարձի բարձրացման համար ցույցերի շարքից: Ֆրանսիայում անցյալ ամիս նավթավերամշակման գործարանների աշխատակիցների գործադուլները խափանել են վառելիքի բաշխումը, ինչը հանգեցրել է վառելիքի պակասի ամբողջ երկրի բենզալցակայաններում: Միեւնույն ժամանակ, լոնդոնցիները մի քանի գործադուլներ են տարել, քանի որ աշխատողները պայքարում են աշխատավարձերի բարձրացման համար՝ գնաճին համապատասխան: Ֆրանսիական RATP-ն նաեւ քննադատության է ենթարկվել ավտոբուսներում եւ մետրոյի որոշ գծերում աշխատողների անբավարարության պատճառով սպասարկման մակարդակի նվազման համար: Նախկին վարչապետ Ժան Կաստեքսը, ում RATP-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելը չորեքշաբթի օրը հաստատել են ֆրանսիացի օրենսդիրները, ասում է, որ մարդկային ռեսուրսները գլխավոր առաջնահերթություն կլինեն, երբ ինքը ստանձնի պաշտոնը: Մեծ Բրիտանիայում Transport for London-ը ստիպված է կրճատել ծախսերը ազգային կառավարության հետ ֆինանսավորման գործարքից հետո, որը նրան բյուջեի դեֆիցիտով է թողել:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44