Նրանք, որոնք հարձակվում են Թուրքիայի վրա՝ որպես խամաճիկ օգտագործելով ահաբեկչական խմբավորումներին, պետք է իմանան, որ արդյունքում իրենք են ոչնչացվելու։ Սա սպառնալիք չէ, այլ ընդամենը նախազգուշացում։ Այս մասին, ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Քոնիա նահանգում ելույթի ընթացքում։

Էրդողանը խոսել է «Եփրատի վահան» գործողության մասին, որն անցկացնում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ Թուրքիայի զինուժի և միջազգային կոալիցիայի ուժերի աջակցությամբ։
«Այս գործողության ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից ազատագրված սիրիական Ջերաբլուսի բնակիչները վերադառնում են իրենց տները»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Թուրքիան Իրաքում կամ Սիրիայում տարվող խաղերի մաս չի դառնա»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ԱՄՆ-ի հետ համատեղ գործողություններ իրականացնել «Իսլամական պետություն» խմբավորման կենտրոն համարվող սիրիական Ռաքքա քաղաքում, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, թուրքական ԶՈՒ-ի թիրախում կհայտնվի իրաքյան Մոսուլ քաղաքը, որն Իրաքում ամենամեծ նավթային պաշարներն ունեցող կենտրոններից մեկն է և 2014թ.-ի հունիսի 10-ից գտնվում է ԻՊ-ի հսկողության տակ:
Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք, իրենց իսկ խոսքով, «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
15:02 24.10.26
15:23 24.10.26
12:02 24.10.26
18:15 24.10.26
15:24 24.10.26
15:25 24.10.26
18:18 24.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02