«2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը»,-ԱԺ-ում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով 2023թ ՀՀ պետական բյուջեի նախագիծը: Հայտարարելով, որ արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի՝ նախարարն ասաց, որ ներկայացված բյուջեի նախագծի հիմքում ընկած հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին: «Հակային եկամուտների ավելացումը, ծախսային ծրագերի նպատակայնության բարձրացումը, բյուջեի ֆինանսվարոման նպատակով նոր փոխառու միջոցների ներգրավումը և առկա պարտքի կառավարման արդյունավետության բարձարցումը հարկաբյուջետային քաղաքականության այն հիմնական սկզբունքներն են, որոնք պետք է միտված լինեն մասնավոր հատվածի արագ զարգացմանը»,-հայտնեց ֆինանսների նախարարը: Նրա տեղեկացմամբ՝ 2022 թվականի 9 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14.1 %-ով, ինչի արդյունքում հարկային եկամուտների պլանը գերակատարվում է: «Այն թույլ է տալիս ոչ միայն նախատեսված ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջետային ծախսերը, այլև հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր ծրագրերի համար, ինչպես նաև արագացնել Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված նպատակների իրագործման ընթացքը»,-հայտարարեց Տիգրան Խաչատրյանը: Նախարարը համոզմունք հայտնեց, որ այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15-20 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը՝ գտնվելով ՀՆԱ-ի 13-14 % իրական աճի սահմաններում, իսկ ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կարող է գերազանցել 19 միլիարդը: Տիգրան խաչատրյանը նաև հայտարարեց, որ գործադիրը 2023 թվականի համար թիրախավորել է տնտեսական աճի բարձր՝ 7 % ցուցանիշ:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44