«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օր օրի ավելի ու ավելի է ամրապնդում համոզումը, որ Հայաստանում իր իշխանությունից ավելի ռուսահպատակ իշխանություն երբեւէ չի եղել: Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պարբերաբար հավատարմության «մեսիջներ» է ուղարկում, թե պաշտոնական Մոսկվայի թելադրած գծից միլիմետր անգամ չի հեռանա: Ապացույցը երեկ՝ նոյեմբերի 16-ին, խոհրդարանում արված այն հայտարարությունն էր, թե իր կաբինետը վաղուց՝ դեռեւս 2021-ի հունվարին է ընդունել, այսպես ասած, «խաղաղության պայմանագրի» մասով ռուսաստանյան առաջարկները: Ավելին՝ փորձելով կռիվ գցել ընդդիմադիր խմբակցության լիդերների ու ՌԴ նախագահի միջեւ՝ հարց էր բարձրացնում, թե ընդդիմադիրներն ինչ կարծիքի են այդ առաջարկների մասով ու արդյոք դեմ չեն դրանց: Փաշինյանի նման գործելաոճն ու նման բնույթի ելույթներն իհարկե նոր բան չեն, նորություն է սակայն այն, որ նրա թիմի անգամ ամենաընդգծված «արեւմտամետները», կամ ժամանակին ամենատարբեր դրամաշնորհներ ստացածները, ըստ երեւույթին, իրենց քաղաքական առաջնորդի հրահանգով՝ այժմ Ռուսաստանի մասին խիստ լոյալ, առավել հաճախ՝ դրական են արտահայտվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորներից ոմանք անկեղծացան, թե հատկապես Ադրբեջանի կողմից իրականացված վերջին՝ սեպտեմբերտասներեքյան ռազմական էսկալացիայից հետո, երբ սկսել են բարձրաձայնել՝ ուր է մեր անվտանգության երաշխավորը, ներքին հորդոր են ստացել իջեցնել պահանջատիրական տոնն ու խոսույթը, բոլորովին այլ՝ բարեկամական, դաշնակցային հարթություն տեղափոխվել: Այժմ, փաստորեն, իշխանավորները՝ հանձին վարչապետ Փաշինյանի, ՌԴ նախագահին ամենօրյա ռեժիմով հավատարմություն հայտնելու պարտավորություն են ստանձնել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02