Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն կարծում է, որ Ռուսաստանը պետք է զրկվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անդամակցությունից։ «Չնայած այն հանգամանքին, որ ԽՍՀՄ-ը եղել է ՄԱԳԱՏԷ-ի հիմնադիրներից մեկը, իսկ Ռուսաստանը դարձել է Խորհրդային Միության իրավահաջորդը,սակայն միջուկային ահաբեկչություն կատարող երկրի այս կազմակերպությունում լինելու դերը պետք է վերանայվի։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանին պետք է զրկել այս կազմակերպությանն անդամակցությունից»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ մեջբերել է Գալուշչենկոն։ Նրա խոսքով, փետրվարի 24-ից ի վեր ուկրաինական էներգահամակարգի ամենամեծ կորուստը Զապորոժիեի ԱԷԿ-ն է, կայանը ունի վեց էներգաբլոկ, որը փետրվարին ավելի քան 6000 ՄՎտ էլեկտրաէներգիա է արտադրել Ուկրաինայի էներգահամակարգին։ Զապորոժիեի ե ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է ագրեգատների քանակով և դրված հզորությամբ՝ կայանը ունի վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ Մարտից այն գտնվում է ռուս զինվորականների պաշտպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն արդարացված է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքից խուսափելու համար։
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02