Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ներկայում ղեկավարում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ցածրաստիճան գործակալը։ Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը։
Հետախուզության ղեկավարը IRNA-ին ասել է, որ Մակրոնը պայքարել է իր ներքին քաղաքականության ձախողումը թաքցնելու համար՝ Իրանի նկատմամբ մի շարք ագրեսիվ դիրքորոշումներ ընդունելով: Նա ասել է, որ եվրոպական այլ տերություններ, այդ թվում՝ Գերմանիան, նույնպես դառնում են ԱՄՆ-ի խոսափողը, երբ խոսքը վերաբերում է Իրանին։
«Սա նշանակում է, որ ամերիկացիները պատանդ են վերցրել Եվրոպան, մասնավորապես՝ Ֆրանսիան և Գերմանիան»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ եվրոպական տերությունները կորցրել են Վաշինգտոնից անկախության իրենց ավանդական զգացումը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի արժեքը վճարվում է եվրոպացի և հատկապես գերմանացի և ֆրանսիացի հարկատուների գրպանից, և սա դեռ Եվրոպայի համար պատերազմի հետևանքների սկիզբն է։
Խաթիբն ասել է, որ Իրանը փաստաթղթեր ունի, որոնք ապացուցում են, որ Միացյալ Նահանգներն օգտագործել է իր ազդեցությունը Պարսից ծոցի արաբական երկրների վրա՝ խանգարելով նրանց շահավետ զենքի և առևտրային գործարքների մեջ մտնելը եվրոպացիների հետ:
Նա նաև ասել է, որ Իրանի նկատմամբ Մակրոնի կոշտ դիրքորոշման վրա ազդել է Թեհրանի կողմից ֆրանսիական հետախուզության երկու սպաների կալանավորումը:
Իրանի հետախուզության նախարարը նշել է, որ երկու սպաներն Իրանում գաղտնի առաքելություն են ունեցել՝ հավելելով, որ Թեհրանը կարող է ավելի շատ մանրամասներ բացահայտել առաքելության մասին, եթե Ֆրանսիան շարունակի թշնամաբար տրամադրվել այդ երկրի նկատմամբ։
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02