ARM | RUS |

Փաշինյանն ունի դատողության և տրամաբանության արատներ, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը. Լևոն Զուրաբյան

09.12.22 | 11:34

Փաշինյանն ունի դատողության և տրամաբանության արատներ, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀԱԿ խոսնակ Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանի գրառումը՝ ստորև.

«Երեկ, դեկտեմբերի 7-ին, Ազգային Ժողովի հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը վերջապես պատասխանել է նոյեմբերի 25-ին իմ ֆեյսբուքյան ստատուսի մեջ տեղ գտած մեղադրանքին առ այն, որ բացառապես քաղաքական գնահատականի բացակայության պատճառով Հայաստանին ՀԱՊԿ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնության մերժումը հարվածել է մեր ազգային անվտանգության շահերին (մանրամասները տես այդ ստատուսի մեջ)։

Ստորեւ ներկայացնում եմ Փաշինյանի պատասխանը ամբողջությամբ (կարդալը դժվար է, բայց պարտադիր, քանի որ ասողը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը եւ իր ձեռքում պահում Հայաստանի ճակատագիրը), որից կարելի է բավականին հետաքրքիր եզրակացությունների հանգել։

«Մենք ակնկալում էինք, որ [ՀԱՊԿ-ում] գնահատական տրվի, թե ինչ է եղել։ Հիմա էս կոնտեքստում շեշտվում ա, որ մեզ օգնության առաջարկ ա եղել, եւ մենք հրաժարվել ենք ինչ֊որ օգնությունից։ Սա շատ կարեւոր ա պարզաբանել, որովհետեւ էնտեղ կա մի տող. «Ցուցաբերել օգնություն, այդ թվում ռազմատեխնիկական, Հայաստանի Հանրապետությանը»։ Նախ, պարզ չի, թե էդ ինչ օգնություն ա կոնկրետ առաջարկվում, երկրորդը՝ էդ օգնության ընդունումը առանց հստակ գնահատականների կնշանակի անուղղակի (եւ նույնիսկ ուղղակի) ընդունումը էս ստատուս֊քվո֊ի, որ հաստատված ա մեր սահմաններում։ Առանց հստակ գնահատականի ընդունել մոնիտորինգի առաքելություն ՀԱՊԿ֊ից այդ տարածքում կնշանակի ինչ֊որ կերպ, ոչ թե ինչ֊որ կերպ, այլ ուղղակի` ֆիքսել եւ համակերպվել ստատուս֊քվո֊ի հետ։ Ես ուզում եմ, որպեսզի տարբերությունը պարզ լինի: Օրինակ, Պրահայում ի՞նչ տեղի ունեցավ։ Պրահայում տեղի ունեցավ, որ կողմերը հստակ արձանագրում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա֊Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա, որից հետո հնարավոր եղավ դիտորդական առաքելության գործուղումը Հայաստանի Հանրապետություն։ Որովհետեւ, եթե չենք տալիս մենք դիտորդին հստակ ուղղորդում, թե որտեղ ա սահմանն ացնում ենթադրվող, ինքը գալիս ա ի՞նչը դիտարկի։ Այսինքն, Եվրամիության դիտորդները էսօր գիտեն, որ կողմերը իրենք ասել են, որ Ալմա֊Աթայի հռչակագրով ընդունված սահմանները մեր, ըստ էության, պետական սահմաններն են, եւ նրանք գիտեն, թե ինչի հետ են հարաբերվում։ Եթե, օրինակ ՀԱՊԿ֊ի կամ կամ որեւէ այլ ձեւաչափով սա չի ֆիքսվում, մոնիտորինգի միսիան գալիս ա ի՞նչը մոնիտորինգ անի, գալիս ա ընդամնեը դիտի եւ արձանագրի, ինչ ա տեղի ունեցել։ Իսկ էն, ինչ որ տեղի ա ունեցել, էնքան էլ պարզ չի, թե ինչ ա տեղի ունեցել, որովհետեւ պարզ չի, թե որտեղով ա անցնում սահմանը, եւ հետեւաբար պարզ չի, թե որտեղ ա հավաքական անվտանգության պայմանագրի գոտին։ Հիմա, էս ամեն ինչով, առդյո՞ք, անվտանգության մարտահրավերները քչացել են Հայաստանի Հանրապետության շուրջ։ Ոչ, չեն քչացել։ Արդյո՞ք ավելացել են։ Հնարավոր է՝ նույնիսկ ավելացել են, բայց մեր գնահատականն այն ա, որ էս փաստաթղթերը եղած ձեւով ընդունելու պարագայում դրանք չէին նվազելու եւ, ընդհակառակը, առանց որեւէ ազդեցության շարունակելու էին աճել, եւ շատ կարեւոր է այս նրբությունները արձանագրել, որովհետեւ շատ դեպքերում քննարկուներ են տեղի ունենում եւ շահարկումներ են տեղի ունենում, եւ ես կարեւոր համարեցի այս նրբությունները պարզաբանել»։

Պարզվում է.

1. ՀԱՊԿ-ում նախագահող Հայասատանի վարչապետը չգիտի, թե ՀԱՊԿ-ը կոնկրետ ինչ ռազմատեխնիկական օգնություն է պատրաստ եղել տրամադրել Հայաստանին, հարկ չի համարել այդ հարցում ստանալ սպառիչ տեղեկություններ եւ արտացոլել դրանք որոշման նախագծում, հանդես չի եկել այդ կապակցությամբ Հայաստանի կողմից մշակված սեփական առաջարկություններով, փաստորեն, մերժել է եղած առաջարկները առանց դրանց բովանդակությունը իմանալու։

2. Վարչապետը հասարակ մահկանացուներիս համար մի աներեւակայելի հանճարեղ փաստարկ է գործածում, թե իբր առանց քաղաքական գնահատականի ընդունման Հայաստանի կողմից օգնության մասին հայտարարության ստորագրումը կնշանակեր՝ ուղղակի կամ անուղղակի ընդունել «մեր սահմաններում հաստատված ստատուս֊քվոն»։ Որպես այդ մտքի «հիմնավորում» նա մատնանշում է Եվրոպական Միության դիտորդական առաքելության «գործուղումը», որն, իր կարծիքով, հնարավոր դարձավ, քանի որ Պրահայում Ադրբեջանը եւ Հայաստանը հստակ արձանագրել են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա֊Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա, ինչը, ըստ վարչապետի, «հստակ ուղղորդում» է տալիս դիտորդին։ Պարզ չի դառնում սակայն, թե ինչու տարածքային ամբողջականության հարգման շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը չի կարող նույնքան «հստակ ուղղորդում» ծառայել ՀԱՊԿ֊ի դիտորդների համար, որոնք պարտավոր են հարգել երկու հակամարտող պետությունների համատեղ դիրքորոշումը։

3. Իրականում Նիկոլ Փաշինյանը ընդամենը փորձում է թաքցնել մեր հանրությունից այն փաստը, որ սահմաններում ստեղծված ստատու-քվոյի հետ համակերպվելու եւ ֆիքսելու գլխավոր եւ միակ նշանակալից քայլը արել է ոչ այլ ոք, քան ինքը Հայաստանի վարչապետը՝ ստորագրելով հոկտեմբերի 31-ին Սոչիում համաձայնություն, որում, սեպտեմբերյան դեպքերից ընդամենը մի քանի շաբաթ հետո, միջազգային պարտավորություն է ստանձնել վերապահ մնալու ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից՝ որեւէ անհամաձայնություն լուծելու նպատակով։ Փաշինյանը Հայաստանի անունից , փաստորեն, հրաժարվել է Ադրբեջանի օկուպանտներին մեր միջազգայնորեն ճանաչված տարածքից բանակի ուժով դուրս մղելու թեկուզ եւ տեսական իրավունքից։ Հետաքրքիր է, իր մտքով չի՞ անցել, որ դրանով, ըստ էության համակերպվում է ստեղծված ստատուս քվոյի հետ եւ ինչ֊որ իմաստով լեգիտիմացնում այն որպես դե֊ֆակտո իրողություն։

4. Փաշինյանը ընդունում է, որ ՀԱՊԿ-ին մերժելու իր ընդունված որոշման հետեւանքով Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգության մարտահրավերները ոչ միայն չեն քչացել, այլ «հնարավոր է՝ նույնիսկ ավելացել են», բայց պնդում է, որ նա միեւնույն է գնացել է այդ քայլին, քանի որ հայտարարության ընդունումը, միեւնույն է, «ազդեցություն» չէր ունենա «աճող» մարտահրավերների վրա։ Փաշինյանը միգուցե ինքն էլ անգամ չի նկատում, որ իր իսկ խոստովանությամբ եւ գնահատականով, իրավիճակն էլ ավելի ծանրացնող եւ իրավիճակի վրա որեւէ ազդեցություն չթողնող երկու ընտրանքների միջեւ ընտրել է Հայաստանի անվտանգությանն առավել վնասող տարբերակը։

Խնդիրն, իհարկե, ՀԱՊԿ֊ի նիստի հետ կապված այս կոնկրետ դեպքը չէ, այլ մասնավոր այս օրինակով Նիկոլ Փաշինյանի տրամաբանության եւ դատողության այս ստատուսում վեր հանված արատները, որոնք արդեն չորս տարի է ինչ կախված են մեր գլխին որպես ազգային անվտանգության սպառնալիք աղետալի արդյունքներով։

Հատուկ հաստաճակատների համար պարզաբանեմ, որ ՀԱՊԿ-ի մեր դաշնակից պետությունների արձագանքը չեմ համարում պատշաճ դաշնակցային, ավելին՝ այն համարում պախարակելի, բայց այդ վիճակի վերլուծությունը եւ հաղթահարման ուղիները, ինչպես նաեւ անվտանգության այլընտրանքային լուծումների փնտրտուքը լրիվ այլ թեմա է, որին միգուցե հետագայում նույնպես պետք լինի անդրադառնալ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զուրաբյանը անդրրադարձել էր հոկտեմբերի 13-ին Միրզոյան-Լավրով հանդիպման արդյունքներին: Նա, մասնավորապես, նշել էր.

«Միրզոյան-Լավրով հանդիպումից հրապարակված դրվագի չոր դիվանագիտական արդյունքը հետեւյալն է.

1. Լավրովն ասել է, որ Հայաստանի դիմումից անմիջապես հետո ՀԱՊԿ-ը գագաթնաժողով է հավաքել, Հայաստան ուղարկել կազմակերպության գլխավոր քարտուղարին եւ շտաբի ղեկավարին, որոնք մեկ ամիս կամ մեկ ամսից ավելի է, ինչ առաջարկել են դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանային տարածք, սակայն դա տեղի չի ունեցել միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ֊ի նախագահող երկիրը՝ Հայաստանը մինչեւ հիմա «ազատ ժամանակ» չի գտել համապատասխան նիստ կազմակերպելու համար

2. Միրզոյանը հակադարձել է, ասելով, որ փորձել են ՀԱՊԿ նիստ հրավիրել, բայց մասնակիցների ժամանակացույցերը դա թույլ չեն տալիս

3. Լավրովն ասել է, որ կոնկրետ ժամկետով առաջարկ չեն ստացել, եւ որ ամեն պահի պատրաստ են օնլայն ռեժիմով նման գագաթնաժողով ունենալ։

Եւ այսպես, երկու տարբերակ է հնարավոր.

ԿԱՄ՝ ռուսները ստում են, եւ Հայաստանը դեռ մեկ ամիս առաջ հստակ ժամկետով նշանակել է ՀԱՊԿ֊ի նիստ՝ դիտորդական առաքելության ուղարկման օրակարգով, որին ռուսները եւ կազմակերպության մյուս անդամները չեն արձագանքել, բայց Միրզոյանը դա չբացահայտեց (իսկ դա ապացուցելը շատ հեշտ է, եթե կան համապատասխան փաստաթղթեր)։

ԿԱՄ՝ Հայաստանը նման նիստ չի կազմակերպել եւ առիթ է տալիս ՀԱՊԿ֊ին իր անընդունելի պասիվության համար մեղադրել նախագահող Հայաստանին։

Երկու դեպքում էլ մենք գործ ունենք Հայաստանի հերթական դիվանագիտական ապաշնորհության եւ պարտության հետ, ինչն առավել անհասկանալի է դարձնում Միրզոյանի պահվածքի վերաբերյալ Փաշինյանի կողմնակիցների հրճվանքը»։


Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ

Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական...

11:30

Արագածոտնի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ

Արագածոտնի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել...

11:26

Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից և Թուրքիայից

Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից և...

11:02

«Ինձ սադրել չի ստացվի». գլխավոր դատախազին հիշեցրին, որ նա խոսում է միայն ժամանցային հաղորդումներում՝ պատմելով մուլտֆիլմի մասին

«Ինձ սադրել չի ստացվի». գլխավոր դատախազին հիշեցրին, որ նա խոսում է միայն ժամանցային...

10:36

Որոշ տարածքների դեպքում գուցե սահմանազատումը հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի. Միրզոյան

Որոշ տարածքների դեպքում գուցե սահմանազատումը հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի....

10:19

«Մոլորվել է այդ մարդը, մտել հաց է կերել, հետո պառկել քնել է». Ալեն Սիմոնյանը նեղվում է, որ ասում են ադրբեջանցին ներխուժել է Շաքի

«Մոլորվել է այդ մարդը, մտել հաց է կերել, հետո պառկել քնել է». Ալեն Սիմոնյանը նեղվում է, որ ասում...

10:02

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2027 թվականի համատեղ աշխատանքային պլան

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2027 թվականի համատեղ աշխատանքային...

12:18

Մինչև 2031 թվականը պետք է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Մինչև 2031 թվականը պետք է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության. Նիկոլ Փաշինյան...

12:03

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան

10:37

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է...

10:19

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ...

10:02

«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին բնակիչներ. Գևորգ Դանիելյան

«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները,...

10:18

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում....

10:02

Թաթայի համերգը հետաձգվել է

Թաթայի համերգը հետաձգվել է

15:49

Զինծառայող է վիրավորվել

Զինծառայող է վիրավորվել

15:24

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների (Տեսանյութ)

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների...

14:55

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3...

14:38

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1...

14:19

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի 22-ին

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի...

14:05

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների համար

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների...

11:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02