Լեհաստանի սահմանապահ ծառայությունը պայմանագիր է կնքել կապալառուի հետ՝ Ռուսաստանի հետ սահմանին 82 մլն դոլար արժողությամբ 199 կմ էլեկտրոնային արգելապատնեշ կառուցելու մասին, ասվում է սահմանապահ ծառայության պաշտոնական կայքում: «Կապալառուն TELBUD ընկերությունն է, որը տեղակայված է Պոզնանում։ Համաձայնագրով նախատեսված բոլոր աշխատանքների կատարման համար կնքվել է ավելի քան 373 մլն զլոտի (82 մլն դոլար) չափով պայմանագիր»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Պայմանագրի առարկան ծրագրային ապահովման հետ փոխազդող էլեկտրոնային սարքերի համալիրի նախագծումն ու ստեղծումն է: «Նախագծում կօգտագործվեն սենսորներ, որոնք որոշում են օբյեկտների տարբեր ֆիզիկական բնութագրերը։ Դա կապահովի իրավիճակային համալիր պատկերը, տեղեկատվության հավաքումը, մշակումը եւ փոխանցումը շարունակական ռեժիմով՝ անկախ տեղանքի ռելիեֆից եւ եղանակային պայմաններից»,-հայտնել է սահմանապահ ծառայությունը։ Նշվում է, որ արգելապատնեշը թույլ կտա բացահայտել սահմանին հանցավորության հետ կապված բոլոր իրադարձությունները, ներառյալ անօրինական միգրացիան եւ ապրանքների մաքսանենգությունը:
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02