Օսլոյում տեղի ունեցած արարողության ժամանակ 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Բելառուսում չգրանցված «Վեսնա» կենտրոնի նախագահ Ալես Բյալյացկին, «Մեմորիալ» ռուսական կազմակերպությունը և Քաղաքացիական ազատությունների ուկրաինական կենտրոնին։ Պարգևատրման արարողությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն: Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է ամեն տարի՝ դեկտեմբերի 10-ին՝ մրցանակաբաշխության հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։ Ժամը 19.00-ին Ստոկհոլմում կսկսվի մրցանակաբաշխությունը։ 2022 թվականի Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Բեն Բեռնանկեին և ամերիկացի հետազոտողներ Դուգլաս Դայմոնդին և Ֆիլիպ Դիբվիգին՝ «բանկերի և ֆինանսական ճգնաժամերի վերաբերյալ հետազոտությունների համար»։ Ֆրանսիացի գրող Անի Էռնոն արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։ Նա մրցանակը ստացել է «քաջության և վիրաբուժական ճշգրտության համար, որով նա բացահայտում է անձնական հիշողության ծագումը, օտարումը և հավաքական շրջանակը»: Ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի Ալեն Ասպեին, ամերիկացի Ջոն Կլաուզերին և ավստրիացի Անտոն Զեյլինգերին՝ քվանտային մեխանիկայի բնագավառում հետազոտությունների համար։ Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել շվեդ գիտնական Սվանտե Պաաբոն՝ մարդկային էվոլյուցիայի գենետիկական հիմքերի ուսումնասիրության համար։
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02