Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության կին պատգամավորները խիստ քննադատության են ենթարկել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Տրապիզոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կանանց հեգնելու համար: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթը»:
Էրդողանին մեղադրել են գենդերային անհավասարություն քարոզելու և թույլերի դեմ ատելություն սերմանելու համար: Կին պատգամավորները նաև հայտարարել են, որ Էրդողանը հակված է իշխանությունն ատելություն քարոզող հռետորաբանությամբ պահելուն:
«Պարոն նախագահ, տեղյա՞կ եք, որ դուք խախտում եք ձեր իսկ ղեկավարած երկրի սահմանադրությունը, երբ նվաստացնում եք կանանց, և հատկապես այս հողերի հնագույն ժողովուրդ հանդիսացող հայերի, հույների և հրեաների կանանց»,- ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Տրապիզոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Էրդողանը հակասական հայտարարություններ է արել, որից հետո վերջինիս սկսել են մեղադրել կանանց դեմ թշնամանքի և գենդերային խտրականության համար:
«Հիշեք, թե ձեզ ինչ էի ասում: Մի օր չե՞նք մեռնելու: Բայց տղամարդու պես մեռնել կա, մեկ էլ մադամի պես մեռնել կա», - ասել էր Էրդողանը տրապիզոնցիներին:
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
15:02 24.10.26
15:23 24.10.26
12:02 24.10.26
18:15 24.10.26
15:24 24.10.26
15:25 24.10.26
18:18 24.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02