«Հայաստանի առողջապահական համակարգը և բժիշկների մասնագիտական թիմերը կապի մեջ են Արցախի գործընկերների հետ և միասնական ուժերով հսկողություն են իրականացնում ծանր հիվանդների նկատմամբ»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Արցախից Երևան էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդ և այսօր նրա կյանքին վտանգ չի սպառնում, քանի որ ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նախարարը հայտնեց, որ կապի մեջ են միջազգային կառույցների հետ, որոնցից ակննակլում են ճնշման գործադրում և կարիքի մեջ գտնվող արցախցիների խնդիրների լուծում: Ավանեսյանը տեղեկացրեց, որ կան պացիենտներ, որոնք ծանր առողջական խնդիրներ ունեն, և դրանք հնարավոր չէ լուծել Արցախի ԲԿ-ներում, անհրաժեշտ է նեղ մասնագիտական խորհրդատվության:
«Այս պահին հետևում ենք իրավիճակին և մեր բոլոր խողովակներով փորձում ենք ճնշում բանեցնել, մեր պահանջը տեղ հասցնել, որ այս պացիենտների կյանքին վտանգ է սպառնում և անհրաժեշտ է րոպե առաջ ապաշրջափակել այդ կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, և մարդկանց նորմալ, բնականոն կյանքի հնարավորություն ընձեռել»,-հայտարարեց Առողջապահության նախարարը: Նրա խոսքով՝ Արցախում բուժման սխեման Հայաստանի և Արցախի մասնակգետների միացյալ ուժեով է կատարվում, բայց այն լուծում չէ, քանի որ շրջափակման ամեն օրը ստեղծում է թե՛ պարենային ապրանքների, թե՛ դեղորայքի, թե՛ բժշկական նշանակության ապրանքների խիստ անհրաժեշտություն: «Օր առաջ անհրաժեշտ է վերականգնել բնականոն կապը Հայաստանի և Արցախի միջև, որպեսզի մենք այս հումանիտար ճգնաժամից դուրս գանք»,-հայտարարեց Անահիտ Ավանեսյանը:
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02