Վերականգնվել է «Լոռի բերդ» միջնադարյան ամրոցի պարսպի մի հատվածը: ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանը ծանոթացել են այս տարի կատարված աշխատանքներին: ՊՈԱԿ-ից հայտնում են, որ տեղում կայացել է հանդիպում կապալառու շինարարի, որակի տեխնիկական հսկողության կազմակերպության ներկայացուցչի և հեղինակային հսկողի հետ: Արձանագրվել է, որ 2022 թ. նախատեսված ծավալներով աշխատանքը կատարված է: Պարսպի մյուս հատվածի վերականգնման համար ԿԳՄՍ նախարարությունն ունի պատվիրած վերականգնման նախագիծ, որի ընդունվելուց հետո աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարիներին: Պատմական ակնարկ: Միջնադարյան անառիկ ամրոցը կառուցվել է 11-րդ դարի սկզբին, Դավիթ Անհողինի կողմից: Բերդաքաղաքը զբաղեցրել է մոտ 35 հա տարածք և եղել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը: Տեղակայված լինելով առևտրական ուղիների խաչմերուկում՝ ժամանակին Լոռին ունեցել է ավելի քան 10 000 բնակչություն: Բերդ-ամրոցը նախ գրավել են սելջուկները, ապա այն դարձել է վրաց Օրբելյանների կալվածք՝ 1185-ին անցնելով Զաքարյաններին: 1236-ին մոնղոլական բանակն ավերել և կողոպտել է քաղաքը, իսկ 1430 թ. նրան տիրել են հայ Օրբելյանները: Հետագա դարերում բերդն անցել է թուրքերին, պարսիկներին, երբեմն՝ վրացիներին: 18-րդ դարի վերջին Լոռին կորցրեց բերդի նշանակությունը, և միջնաբերդում հիմնվեց մի գյուղ, որտեղ բնակվել են մինչև 1930 թ.: Ուշագրավ է, որ բերդի՝ 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպը ձգվել է հյուսիս-արևմուտքից: Այդ հատվածում էլ գտնվել է միակ մուտքը: Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20 մետրի, բարձրությունը՝ 20-25 մետրի:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44