Պաղեստինի ԱԳՆ-ն կոչ է արել համաշխարհային հանրությանը շտապ քայլեր ձեռնարկել Հորդանան գետի արևմտյան ափի իսրայելական օկուպացիայի դեմ և պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել հրեական պետության վրա։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը: «Իսրայելական օկուպացիայի, խախտումների և հանցագործությունների վերաբերյալ միջազգային դիրքորոշումը պետք է կապված լինի մի շարք զսպող պատժամիջոցների հետ»,-ասվում է կիրակի օրը գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: ԱԳՆ-ն ընդգծել է, որ «Լիկուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նեթանյահուն, որը ավարտում է նախարարների կաբինետի ձևավորումը նոյեմբերի 1-ին Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, «անձնապես և իր կոալիցիոն գործընկերների հետ կրում է անմիջական պատասխանատվությունը համաձայնագրերի իրագործման արդյունքների համար՝ ի վնաս Պաղեստինի ժողովրդի արդար և օրինական իրավունքների, փորձելով ավարտին հասցնել պաղեստինյան հարցի վերացմանն ուղղված իրենց նախագծերը»: Գերատեսչության տվյալներով՝ «Լիկուդ»-ի առաջնորդի կողմից իր դաշնակիցներին տված խոստումները «իրենցից ներկայացնում են բոլոր կարմիր գծերի ուղղակի խախտում», «հակասում են միջազգային իրավունքին», ինչպես նաև «բոլոր ստորագրված համաձայնագրերին»։ «Անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել և ճնշում գործադրել Նեթանյահուի վրա՝ պաշտպանելու «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքը»,- նշել են գերատեսչությունում։
10:48
10:38
10:22
10:09
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02