Գերմանիան հունվարի 1-ից կգլխավորի ՆԱՏՕ-ի 11500-անոց բարձր պատրաստականության միացյալ աշխատանքային խումբը, որը Դաշինքի արագ արձագանքման ուժերի կազմում է։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Կիրակի օրը (2023 թվականի հունվարի 1-ին) Գերմանիան կստանձնի ՆԱՏՕ-ի ամենաբարձր պատրաստականության ստորաբաժանման հրամանատարությունը՝ իր հազարավոր զինվորականներին մի քանի օրերի ընթացքում պատրաստականության ռեժիմի անցկացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակը հիշեցրել է, որ բարձր պատրաստականության խմբավորումը 2014 թվականին ստեղծվել է որպես ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մաս՝ ի պատասխան Ռուսաստանին Ղրիմի վերամիավորման եւ Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողությունների մեկնարկի: Ի պատասխան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության՝ ՆԱՏՕ-ն «2022 թվականի փետրվարին Ռումինիայում բարձր պատրաստության խմբի առանձին ստորաբաժանումներ է տեղակայել»։
ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն ասել է, որ ՆԱՏՕ-ի քայլը նշանակում է «իր տարածքի յուրաքանչյուր թիզը պաշտպանելու» մտադրություն։
ՆԱՏՕ-ի բարձր պատրաստվածության միացյալ օպերատիվ խումբը ձեւավորվում է ռոտացիոն հիմունքներով՝ դաշինքի երկրների հատուկ այդ նպատակով մեկ տարով հատկացված ստորաբաժանումներից: 2023 թվականին այդ ուժերի հիմքը կլինի 37-րդ գերմանական տանկային-գրանադային բրիգադը։ Բացի Գերմանիայից, այս խմբին իրենց զինուժն են հատկացնում դաշինքի ութ պետություններ՝ Բելգիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սլովենիան եւ Չեխիան։
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44