ARM | RUS |

Ունեցել ենք դժվարություններ, սխալներ, բայց ձախողում ոչ մի համակարգում չի եղել. Փաշինյանի տարեվերջյան ելույթը

29.12.22 | 23:59

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Այս մասին հայտնում են կառավաության մամուլի ծառայությունից: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգելի նախագահ, Սահմանադրական դատարանի հարգելի նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի հարգելի նախագահ, Անվտանգության խորհրդի և կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Ուրախ եմ բոլորիդ տեսնելու համար: Այո, պիտի ամփոփենք 2022 թվականը: Իհարկե, տարին ամփոփելու բազմաթիվ մեթոդներ կան, տարբեր դիտանկյուններից կարելի է նայել, բայց եթե մեզ հայտնի կամ մինչև այժմ ամփոփված դիտանկյունները մի կողմ թողնենք և զուտ պետական կառավարման դիտանկյունից դիտարկենք հարցը, պիտի ընդգծեմ, որ ինձ համար աներկբա է՝ 2022 թվականին մենք պետական կառավարման որակն էականորեն բարձրացրել ենք: Ընդհանրապես, եթե տարին ամփոփենք պետական կառավարման տեսակետից, պիտի արձանագրենք նաև, որ 2022 թվականը թերևս մեզ համար բարեփոխումների իմաստով ամենաարդյունավետ տարին էր, որովհետև այս տարի հսկայածավալ բարեփոխումներ ենք իրականացրել: Oրինակ, նախորդ տարին՝ 2021 թվականն էի ինքս ինձ համար ամփոփում, հասկանալի է, թե ինչ բարդ տարի էր՝ և՛ ներքաղաքական ճգնաժամ, և՛ ընտրություններ, և՛ անվտանգային միջավայրի հետ կապված պրոբլեմներ, սրացումներ. զարմանքով արձանագրեցի, որ մեզ, այնուամենայնիվ, հաջողվել է 2021 թվականին, նաև 2020-ին բարեփոխումների այն օրակարգը, որ կանխորոշել ենք, իրականացնել: Սա, գիտեք, շատ կարևոր արդյունք է: 2022 թվականը, նաև այդ առումով, չափազանց կարևոր տարի է. մենք լայնածավալ շատ կարևոր փոփոխություններ ենք իրականացրել դատական համակարգում: Ես կարևորում եմ, որ կամք ենք ցուցաբերել, արդեն որերորդ անգամ բանաձևերով դատական համակարգում աշխատավարձեր ենք բարձրացնում, բայց դա փողի մասին չէ, դա անկախ դատական համակարգ ունենալու մեր հանձնառության և մեր ցանկության մասին է: Զինված ուժերում լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում: Ուրախ ենք, որ Զինված ուժեր են հասել բարեփոխումները և մեծ թափով ծավալվում են: Պիտի ասեմ՝ որոշակի զղջում կա, որ այդ բարեփոխումները հենց միանգամից 2018-ից չենք իրականացրել: Գիտենք նաև, թե ինչու չենք իրականացրել, որովհետև մեր մտածածը եղել է, որ բանակին, այսպես ասած, հեղափոխական հովերից հնարավորինս հեռու թողնենք: Արդյունքում՝ պարզվեց, որ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, բայց դա չէ էականը: Արդյունքում՝ պարզվեց, որ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, բայց դա չէ էականը: Ոստիկանության ոլորտում հսկայական բարեփոխումներ ենք իրականացնում: Շատ շուտով՝ մի քանի օրից կունենանք Ներքին գործերի նախարարություն: Ազգային անվտանգության ծառայության ոլորտում ենք բարեփոխումներ իրականացնում: Մի մասը երևում է, իսկ մի մասն էլ չի երևում, պետք էլ չէ երևա: Պետական պահպանության ծառայությունն ենք որպես ինստիտուտ առանձնացնում: Բայց այդ պրոցեսների ամենակարևոր իմաստն ու նպատակն Ազգային անվտանգության ծառայության էֆեկտիվությունն ու նպատակասլացությունը մեծացնելն է: Նախորդ տարի Հակակոռուպցիոն կոմիտե ձևավորվեց: Հակակառուպցիոն, ընդհանրապես՝ դատական և քննչական համակարգն ամբողջությամբ վերափոխվեց: Առաջին անգամ մեր պատմության ընթացքում մենք ստեղծել ենք մարմին, որը, բացի Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, ունի օպերատիվ հնարավորություններ: Նման բան նախկինում երբեք չի եղել: Քննչական մարմինները տարբեր փոփոխությունների են ենթարկվել, բայց միևնույն է օպերատիվ մարմինները եղել են՝ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը: Բարեփոխումներ են իրականացվել ֆինանսների կառավարման, հանրային կառավարման ոլորտներում և այդպես շարունակ: Ես ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետև հասկանալի է, որ մենք և՛ էմոցիոնալ, և՛ բոլոր առումներով շատ կենտրոնացած ենք անվտանգային միջավայրի հետ կապված խնդիրների վրա, բայց ուզում եմ, որ նաև չմոռանանք շատ կարևոր մի հատկություն, որ նույնիսկ ամենսուր պայմաններում մենք բարեփոխումների օրակարգից չենք շեղվել ոչ մի միլիմետր: Պետք է հիշատակել այն բարեփոխումները, որ իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, այն բարեփոխումները, որ իրականացնում ենք նաև տարածքային կառավարման ոլորտում: Մենք 100 տոկոսով անցում ենք կատարել համամասնական ընտրակարգի տեղական ինքնակառավարման մարմիններում և այսպես շարունակ: Միևնույն ժամանակ, այո, կարևորագույն բարեփոխում, որի մասին, ցավոք, այդպես էլ առիթ չի լինում ավելի մանրամասն խոսել կառավարության նիստում, էլեկտրաէներգիայի շուկային է վերաբերում: Եվ մենք այսօր, երբ նայում ենք մեր թվերը, 16 տոկոս էլեկտրաէներգիայի արտադրության աճ ունենք նախորդ տարվա նկատմամբ: Իհարկե, ընդհանուր տնտեսական ակտիվության հետ կապ ունի, բայց կարծում եմ, նաև այս որոշումն է որոշակի ազդեցություն ունեցել: Պետք է ընդգծել դպրոցաշինությունը և այսպես շարունակ: Բայց սա մեր արձագանքն է, այո, այն ընդհանուր մարտահրավերներին, որ մենք ունենք: Այս տարի արբանյակ ենք բաց թողել: Հիմա արդեն այդ արբանյակը կառավարելու համակարգերն են տեղադրվում: Սա նույնպես շատ կարևոր է: Կրկին պատմական աննախադեպ իրադարձությունների ականատես, հեղինակ և համահեղինակ ենք դարձել: Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների տեսնում եմ, հիշում բարեփոխումները: Խոստացել էինք, որ Հայաստանում պետք է ավիացիան վերականգնենք: Այո, ավիացիոն ոլորտը Հայաստանի Հանրապետությունում կայանում է: Ես հիշում եմ քննարկումները, թե ինչքանով է պատեհ, որ կառավարությունը համաներդրող հանդես գա, որպեսզի ավիաընկերություն հիմնադրի: Նաև մասնավոր ոլորտի մեր ընկերները շատ մեծ քննադատություն են ունեցել, բայց հաշվարկով գուցե արդարացված չէ, ինտուիցիան էլ է շատ կարևոր: Մենք նախորդ տարի խոսում էինք, որ պետք է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արտապատվիրակենք մասնավոր հատվածի: Գործընկերներն ասացին՝ ի՞նչ է ձեր ուզածը, ասացինք՝ մեր ուզածն այն է, որ ոչ թե վնասով աշխատի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, այլ շահույթով: Այս տարի արդեն տեսնում ենք, որ եկամտաբերությունն էականորեն աճել է: Երևան քաղաքում տրանսպորտային համակարգում բարեփոխումներ տեսանք, բոլորովին վերջերս նաև ավտոբուսներ ներկրեցինք և այդպես շարունակ: Քրեակատարողական ծառայությունում, Դատախազությունում են իրականացվել բարեփոխումներ. Հայաստանի երեքհազարամյա պատմության մեջ առաջին անգամ կին գլխավոր դատախազ ունենք: Այսինքն՝ դեռ կարող եմ էլի թվարկել, Քննչական մարմինների կոնսոլիդացիայի պրոցեսն ինչպես ռազմավարությունով ընդունել էինք, այդպես էլ շարունակում ենք առաջնորդվել: Այսօր կարող ենք ասել, որ բարեփոխումների կառավարություն ենք, և ես շատ ուրախ եմ արձանագրել, որ այդ բարեփոխումների օրակարգն իրականում կոնսոլիդացնում է պետական կառավարման համակարգը: Զգում եմ, որ պետական կառավարման համակարգն ավելի ու ավելի կոնսոլիդացված է աշխատում: Գուցե տեղերում դա տեսանելի և զգալի չէ նաև միջգերատեսչական տարբեր խնդիրների պատճառով, բայց մեծ նկարի մեջ ես տեսնում եմ, որ պետական կառավարման համակարգն ավելի համախմբված է աշխատում, ավելի կոնսոլիդացված է աշխատում: Սա կարևոր արձագանք է այն մարտահրավերներին, որոնց մենք առերեսվում ենք: Իհարկե, այս բոլոր բարեփոխումների ճանապարհին և համատեքստում ես չեմ կարող հատուկ շնորհակալություն չասել մեր խորհրդարանական գործընկերներին, որովհետև ի վերջո այդ բարեփոխումների փաթեթների մեծ մասը ստանում են օրենսդրական կարգավորում: Եվ եթե խորհրդարանական մեր գործընկերները չաջակցեն՝ այդ բոլոր փոփոխությունները հնարավոր չեն լինի: Սա ինչի՞ համար եմ ընդգծում, մի տրամաբանության համար, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը, նրա ինստիտուցիոնալ կայացումը, նրա պետական շահերի սպասարկումը մեզ համար պետք է լինի առաջնահերթ խնդիր: Շատ կարևոր է, որ մենք հենց Հայաստանի Հանրապետության պետական շահն ունենանք մեր աչքի առաջ՝ որպես գործողությունների ուղենիշ և որպես գործողությունների շարժառիթ: Սա հեշտ բան չէ: Գիտության ոլորտում որքան բարեփոխումներ ունենք և այդպես շարունակ: Ուրախ եմ, որ մենք այս բարդություններին դիմակայում ենք այսպես, որովհետև ոչ միայն կարևոր է դիմակայելը, այլև դիմակայելու մեթոդը: Մենք բոլոր բարդություններին և մարտահրավերներին դիմակայում ենք ինստիտուցիոնալ, խորը, բովանդակային բարեփոխումներ իրականացնելով: Սա թերևս միակ ճանապարհն է, որը վստահաբար ճիշտ է բոլոր դեպքերում, որովհետև մեր բոլոր խնդիրներն ինստիտուցիոնալ են և մեր բոլոր լուծումները պետք է լինեն ինստիտուցիոնալ: Մեր բոլոր պրոբլեմները կախված են նրա հետ, որ երբեմն թերևս անձերից շատ ավելին է կախված եղել, քան կարող է այդպես օբյեկտիվորեն լինել և տեղի ունենալ: Մեր խնդիրն է՝ այնպես անել, որ անձերից հնարավորինս քիչ բան կախված լինի, չնայած անձերի դերը միշտ էլ վճռորոշ կլինի, բայց ինստիտուտներից կախված լինի ավելի շատ բան: Մենք այս տարի ևս մի շատ կարևոր օրակարգ ենք իրականացրել այդ ճանապարհին և ուզում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, որովհետև, տեսեք, այսօր ասում ենք՝ աննախադեպ տնտեսական աճ, իհարկե, մեր որոշ նախարարությունների գործընկերներ պնդում են, որ դա հենց հատկապես իրենց աշխատանքի արդյունք է, բայց, իհարկե, իրականությունն այն է, որ դա մեր բոլորի աշխատանքի արդյունքն է: Շատ կարևոր է, որ այս հարվածների տակ Հայաստանի պետական կառավարման համակարգը ոչ թե իրարից ընկել է, այսպես ասած, այլ հակառակը, ավելի կոնսոլիդացված է դարձել, ավելի նպատակասլաց է դարձել, խնդիրները շատ ավելի հստակ են, լուծումները նույնպես շատ ավելի հստակ են և այդ լուծումների գործնական իրականացման որակն էականորեն փոխվել է, ու սա պետք է խոստովանենք: Ուզում եմ հիշեցնել՝ մեզ ուղղված ամենամեծ քննադատությունն անորակ կառավարումն է եղել և այդ մեղադրանքների կուլմինացիան 2020 թվականին էր՝ կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ: Այն ժամանակ մենք ատամ ատամի, այսպես ասած, մեր գործն էինք անում: Հիմա, երբ աշխարհը հետադարձ ամփոփում է կորոնավիրուսի ճգնաժամի կառավարման արդյունքները՝ տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առնվազն լավագույններից է եղել ճգնաժամը կառավարողներից: Այն ժամանակ դա նկատելի չէր, այն ժամանակ դեռ մարդիկ և համակարգեր կային, որոնք շատ բարձր էին խոսում և նրանց ձայնը լսելի էր: Հակառակը, մեր փորձը ցույց է տվել, որ այնտեղ, որտեղ մենք բավարար համարձակություն չենք ցուցաբերել՝ գնալ, մտնել բարեփոխումներ անել, փոփոխություններ անել, մեր ձախողումները եղել են հատկապես այդ հատվածում: Եկեք սա խոստովանենք: 2018 թվականից մենք շատ ավելորդ համեստություն ենք ցուցաբերել՝ մտածելով, որ պետական կառավարման համակարգում հիմնականում նոր ենք, ամեն տեղ այդպես չգնանք, չմտնենք: Այնտեղ, որտեղ մենք չենք մտել, այնտեղ, որտեղ թողել ենք ստերիլ, ասել ենք՝ այդ համակարգը պետք է որ կայացած լինի, թողենք ինքն իրենով ապրի՝ այդտեղ մենք ունեցել ենք ամենամեծ ձախողումները: Եվ հակառակը, այնտեղ, որտեղ, մտել ենք և գործ ենք արել, սխալվել էլ ենք իմիջայլոց այդ գործում, բայց այդպիսի ոչ մի համակարգում մենք ձախողում չենք ունեցել: Ունեցել ենք դժվարություններ, ունեցել ենք սխալներ, որ մենք ինքներս էլ ենք տեսել, որ սխալ է, բայց ձախողում ոչ մի համակարգում չի եղել: Հակառակը, այնտեղ, որտեղ այդ հեղափոխական եռանդով մտել ենք՝ մի տեղ իմացությամբ, մի տեղ ինտուիցիայով, բոլոր այդ տեղերում ունեցել ենք կոնկրետ հաջողություններ: Եվ ցավալի է, որ այդ համարձակությունն այն ժամանակ չենք ցուցաբերել: Վստահաբար կունենայինք այլ վիճակ: 2022 թվականն ի՞նչպես կանվանենք: Այո, կարող ենք անվանել ամենատարբեր ձևերով. կարող ենք անվանել Հայաստանի ագրեսիայի տարի, նոր տարածքային կորուստների տարի, Լեռնային Ղարաբաղի խնդրի ավելի բարդացման տարի և այլն: Այո, կարող ենք նաև այդպես անվանել, բայց եթե ուզում ենք օբյեկտիվ գնահատել տարին՝ իրական գնահատականն այն է, որ սա լուրջ, լրջագույն, համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի է եղել: Ըստ էության, մեր կառավարման բոլոր տարիները եղել են համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների տարիներ՝ այն տրամաբանությամբ, որ եղել է մի փուլ, որ մենք բավարար համարձակություն չենք ունեցել բոլոր տեղերում այդ բարեփոխումներն ունենալ: Մենք հիմա ունենք այդ վճռականությունը՝ բոլոր տեղերում մտնել, այդ բարեփոխումն իրականացնել, քաղաքական կամք ցուցաբերել, չչքմեղանալ, որովհետև այո, մենք գիտենք, մեր գիտելիքն էլ է բավարար, մեր փորձն էլ, մեր նվիրվածությունն էլ, մեր վճռականությունն էլ: Կրկին շնորհակալ եմ համախմբված աշխատանքի համար: Եթե բարեփոխումների այս ցանկը պետք լինի շարունակել՝ վստահաբար, ես 10-15 րոպե կկարողանայի շարունակել, բայց ի վերջո, կրկին ու կրկին հատուկ շնորհակալություն խորհրդարանական մեր գործընկներներին՝ այդ օրակարգերը պահելու, թիկունք կագնելու և, իհարկե, այդ օրակարգերն իրականացնող մեր գործընկներներին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:


Սամվել Կարապետյանը ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում. Մեսրոպ Առաքելյան (Տեսանյութ)

Սամվել Կարապետյանը ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում. Մեսրոպ Առաքելյան...

19:10

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են...

17:55

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է...

16:46

Ինչ էլ որ լինի, երբեք չպետք է դավաճանել Եկեղեցիդ, Հայրենիքդ ու Ընտանիքդ. Հայր Դերենիկ

Ինչ էլ որ լինի, երբեք չպետք է դավաճանել Եկեղեցիդ, Հայրենիքդ ու Ընտանիքդ. Հայր...

16:26

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա տանն է. Սուրեն Գրիգորյանը՝ ավտոբուսում դանակահարության դեպքի մասին

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա տանն է. Սուրեն Գրիգորյանը՝ ավտոբուսում դանակահարության...

16:09

Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել

Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են...

15:23

ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը

ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը

15:09

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի...

14:44

Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան

Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ....

14:28

Ամիրյան փողոցը Պապ թագավորի փողոց անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվեց, քվորում չկար

Ամիրյան փողոցը Պապ թագավորի փողոց անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվեց, քվորում...

14:14

Փաշինյանը ԵՄ գագաթնաժողովը փորձելու է վերածել իր նախընտրական խնջույքի. Արմեն Աշոտյան

Փաշինյանը ԵՄ գագաթնաժողովը փորձելու է վերածել իր նախընտրական խնջույքի. Արմեն...

13:55

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժամանի Հայաստան

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժամանի...

13:37

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու...

10:57

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է մասնակցելու

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է...

10:14

Լարսը բաց է

Լարսը բաց է

09:37

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի...

09:23

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր, այդ պատճառով էլ Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից». Պարզաբանում

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման...

18:40

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

18:33

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին Այսօր, 17:24 Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին Այսօր, 17:24 Կառավարությունը դատարանում...

17:45

Փաշինյանը սարսափում է ժողովրդի և իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. Ռոբերտ Ամստերդամ

Փաշինյանը սարսափում է ժողովրդի և իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում...

17:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44