Շվեդիան վստահ է, որ Թուրքիան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտը, սակայն չի կարող կատարել բոլոր այն պայմանները, որոնք Անկարան առաջ է քաշել։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, հայտնում է Reuters-ը։ «Թուրքիան հաստատում է, որ մենք արել ենք այն, ինչ խոստացել ենք անել, բայց նրանք նաեւ ասում են, որ ուզում են այն, ինչ մենք չենք կարող կամ չենք ուզում տալ»,- Շվեդիայում պաշտպանական հարցերով վերլուծական կենտրոնի համաժողովում ասել է Քրիստերսոնը: Ֆինլանդիան եւ Շվեդիան Թուրքիայի հետ 2022 թվականին եռակողմ համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված Հյուսիսատլանտյան դաշինքին իրենց անդամակցության վերաբերյալ Անկարայի առարկությունների հաղթահարմանը։ Մայիսին նրանք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել, սակայն Թուրքիան դեմ է արտահայտվել եւ մեղադրել է երկրներին «ահաբեկիչներին» ապաստանելու մեջ։ Խնդիրն այն մարդկանց արտահանձնումն է, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ։ Անկարան հիասթափություն է հայտնել անցյալ տարվա վերջին Շվեդիայի գերագույն դատարանի որոշման առնչությամբ, որ պետք է դադարեցվի լրագրողի արտահանձնման հարցումը, որը կասկածվում է իսլամագետ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, վերջինիս Թուրքիան մեղադրում է պետական հեղաշրջման փորձի մեջ։
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02