Ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախաձեռնությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ հունվարի 3-8-ը երեխաների համար կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում, ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն, Նախիջևանիկ, Վարդաձոր, Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Մարտակերտի շրջանի Կիչան և Ներքին Հոռաթաղ համայնքներում: Այդ մասին տեղեկացնում են Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում։
«Երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելու համար միջոցառումներին հրավիրվել են Ձմեռ պապն ու Ձյունանուշը և տարբեր մուլտհերոսներ։ Սա հնարավորություն էր երեխաների համար մի պահ կտրվել իրականությունից և հավատալ հրաշքի։
«Շատ կարևոր էր անցկացնել այս միջոցառումը հենց այս շրջանում։ Շրջափակման դժվարին պայմաններում կարևոր է երեխաներին ամանորյա տրամադրություն և դրական զգացողություններ փոխանցելը։ Իսկ ծնողներին՝ հույս տալ, ոչ թե բառերով, այլ գործով ցույց տալ, որ կյանքը շարունակվում է, և նրանք միայնակ չեն, մենք իրենց կողքին ենք՝ պատրաստ ցուցաբերելու հնարավոր աջակցություն», - նշել է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանը:
«Գեղեցիկ ավանդույթ է դառնում Արցախի երեխաներին ուրախություն պարգևելու համար «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցությունը, որը, հուսով եմ, շարունակական կլինի։ Արցախի երեխաները, որ ապրում են անորոշությունների և բազմաթիվ խնդիրների մեջ, արժանի են լավագույնին»,- նշել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի կողմից անցած տարի ևս ամանորյա միջոցառումներ են կազմակերպվել 44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների, վիրավորների զավակների և բռնի տեղահանված երեխաների համար», - նշված է հաղորդագրությունում։
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
15:03 28.08.26
15:37 28.08.26
11:18 28.08.26
21:13 27.08.26
09:50 28.08.26
17:19 28.08.26
17:43 28.08.26
13:53 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02