Ավստրալացի կարդինալը, որը Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի պապությունը «աղետ» էր անվանել, թաղվել է շաբաթ օրը, Սուրբ Պետրոսի տաճարում, ընդ որում՝ պոնտիֆիկոսն իր վերջին օրհնությունն է տվել Վատիկանի երբեմնի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնում է АР-ն:
81-ամյա կարդինալ Ջորջ Փելը մահացել է հունվարի 10-ին՝ Հռոմի հիվանդանոցում, ազդրի վիրահատությունից անմիջապես հետո: Երեք տարի լինելով Վատիկանի ֆինանսների նախարար՝ Փելն առանցքային դեմք է եղել Ֆրանցիսկոսի պապության առաջին տարիներին, որի նպատակներից էր Սուրբ Աթոռի ֆինանսների բարեփոխումը, որը սկանդալների եւ վատ կառավարման երկար պատմություն ուներ:
Ավելի ուշ Փելը վերադարձել է իր հայրենի Ավստրալիա, որպեսզի դատարանի առաջ կանգնի երեխաների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով` կապված Մելբուռնի արքեպիսկոպոսության ժամանակ երգչախմբի երկու տղաների նկատմամբ ոտնձգությունների մեղադրանքների հետ: Նա մեկ տարի անցկացրել է մեկուսարանում՝ մինչեւ 2020 թվականին դատարանի նախկին դատավճռի չեղարկումը։
Ինչպես ընդունված է կարդինալների հուղարկավորության ժամանակ, գթասրտության մասին աղոթքի եւ հավերժական հանգստի համար լատիներենով ընթերցված փակման օրհնությունը Ֆրանցիսկոս պապն է կարդացել:
Հուղարկավորության պատարագը կատարել է իտալացի կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն՝ որպես Կարդինալների կոլեգիայի դեկան։
Փելի մահից անմիջապես հետո հայտնի է դարձել, որ կարդինալը եղել է այն հուշագրի հեղինակը, որը շրջանառվում էր երկար ամիսներ։ Այս գրության մեջ Փելն ափսոսում էր, որ ներկայիս պապականությունը «դժբախտություն ու աղետ է»։
Առանձին Փելի մահվան հաջորդ օրը, պահպանողական ամսագիրը հրապարակել է կարդինալի հոդվածը, որտեղ նա կանանց սեքսուալության եւ դերի մասին եկեղեցու ուսմունքի եւ նման հարցերի մասին կաթոլիկների կարծիքը ստանալու Ֆրանցիսկոսի ձգտումը «թունավոր մղձավանջ» է անվանել։ Սպասվում է, որ այս հարցերը բուռն քննարկման առարկա կդառնան այս տարվա վերջին՝ Վատիկանում Ֆրանցիսկոսի կողմից հրավիրված եպիսկոպոսների ժողովի ժամանակ:
Փելի մահվան հաջորդ օրը Ֆրանցիսկոսը ցավակցական հեռագրում հարգանքի տուրք է մատուցել կարդինալին՝ ասելով, որ երբ նա ղեկավարում էր տնտեսական բաժինը, «վճռականորեն եւ իմաստուն կերպով հիմք է դրել» Սուրբ Աթոռի ֆինանսական համակարգի բարեփոխումների համար, որոնք երկար տարիներ քննադատվել են միջազգային ֆինանսական վերահսկողության մարմինների կողմից։
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44