Բրիտանական կառավարությունը դիտարկում է նոր օրենքը արգելափակելու հնարավորությունը։ Օրենքը Շոտլանդիայի բնակիչների համար կհեշտացնի օրինական կերպով իրենց սեռը փոխելը՝ քայլ, որը հակասություն կառաջացնի տրանսգենդերների իրավունքների պաշտպանների եւ Էդինբուրգում ազգայնական շոտլանդական վարչակազմի հետ: Financial Times-ը հայտնել է, որ վարչապետ Ռիշի Սունակի պահպանողական վարչակազմը մտադիր է վետո դնել շոտլանդական օրենքի վրա։ Կառավարությունը հայտարարել է, որ դեռեւս որոշում պետք է կայացվի, սակայն մտահոգություններ ունի օրենքի առնչությամբ, «հատկապես կանանց եւ երեխաների անվտանգության հետ կապված հարցերում»: Անցյալ ամիս Շոտլանդիայի խորհրդարանի կողմից հաստատված օրենքը թույլ է տալիս 16 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մարդկանց ինքնահայտարարագրման միջոցով փոխել սեռի նշումը իրենց անձը հաստատող փաստաթղթերում՝ վերացնելով գենդերային դիսֆորիայի բժշկական ախտորոշման անհրաժեշտությունը: Օրենքը տարբերում է Շոտլանդիան Միացյալ Թագավորության մնացած տարածքներից, որտեղ անհրաժեշտ է բժշկական ախտորոշում, նախքան մարդիկ կկարողանան անցում կատարել: Աշխարհի մի քանի երկրներ, այդ թվում՝ Արգենտինան, Կանադան, Նոր Զելանդիան, Դանիան եւ Իսլանդիան, օրինականացրել են սեռի ինքնաճանաչումը: Անցյալ ամիս Իսպանիայի խորհրդարանը հավանություն է տվել շոտլանդականին նման օրինագծին։ Էդինբուրգում Շոտլանդիայի ազգային կուսակցության կառավարությունը ասում է, որ նոր օրենքը կբարելավի տրանսգենդերների կյանքը՝ թույլ տալով նրանց ստանալ իրենց գենդերային ինքնությանը համապատասխանող պաշտոնական փաստաթղթեր: Հակառակորդները պնդում են, որ դա կարող է թույլ տալ տղամարդ-«գիշատիչներին» մուտք գործել կանանց համար նախատեսված վայրեր, ինչպիսիք են ընտանեկան բռնության կացարանները: Մյուսները պնդում են, որ անցումային տարիքը պետք է մնա 18-ը: Շոտլանդիան Միացյալ Թագավորության մի մասն է, բայց, ինչպես Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան, ունի իր կիսաինքնավար կառավարությունը՝ լայն լիազորություններով մի շարք ոլորտներում, ներառյալ առողջապահությունը: Որոշ ոլորտներում վերջին խոսքը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի կառավարությանն է պատկանում եւ նա իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում այն մասին, թե հակասում է արդյոք շոտլանդական օրենքը բրիտանական իրավահավասարության մասին օրենսդրությանը, որը երաշխավորում է կանանց եւ աղջիկների մուտքը առանձին հաստատություններ, ինչպիսիք են հանդերձարանները եւ ապաստարանները: Սունակի կառավարությունը մինչեւ չորեքշաբթի պետք է որոշի, թե արդյոք վետո կդնի օրենքի վրա: Եթե դա տեղի ունենա, ապա գործը, ամենայն հավանականությամբ, կհասնի Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան: Այդ քայլն առաջին դեպքը կդառնա, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելափակում է շոտլանդական օրենքը այն ժամանակներից, երբ քառորդ դար առաջ ստեղծվել են շոտլանդական կառավարությունը եւ խորհրդարանը:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
15:03 28.08.26
15:37 28.08.26
12:13 27.08.26
11:18 28.08.26
09:50 28.08.26
21:13 27.08.26
17:43 28.08.26
17:19 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02