Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել և համատեղ ընդունել փոխզիջումներ՝ ճգնաժամը հնարավորինս արագ լուծելու համար։
«Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում: Բնակչությունը չպետք է դառնա Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնությունների պատանդը:
Լաչինի միջանցքը պետք է մնա ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և օգտագործվի միայն այն նպատակների համար, որոնք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:
Մենք կոչ ենք անում մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին դրսևորել բարի կամք և համատեղ փնտրել փոխադարձ ընդունելի փոխզիջումներ՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու, հանքավայրերի զարգացման պարամետրերը համաձայնեցնելու և էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրները լուծելու համար»,- ասել է Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում։
Նրա խոսքով, Մոսկվան պատրաստ է այս հարցում ցուցաբերել հնարավոր աջակցություն։
«Ռուս խաղաղապահների ջանքերով կազմակերպվել է շտապ օգնության մեքենաների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների անցումը Լաչինի միջանցքով, օպերատիվ կերպով վերականգնվել է ղարաբաղցիների գազամատակարարումը, ինտերնետի հասանելիությունը։ Համակարգվում են էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման պարամետրերը։ Ռուսական կողմը ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ տեղում, շահագրգիռ կողմերի հետ շփումներում, ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները լարվածությունը թուլացնելու և իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է մշտական ներկայացուցիչը։
Ըստ Լուկաշևիչի, կայուն և երկարաժամկետ լուծումը հնարավոր է միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների խստիվ պահպանման հիման վրա։
«ԼՂՀ-ի դեմ ցանկացած սադրիչ գործողություն և հրապարակային հարձակում մենք համարում ենք անընդունելի և վնասող հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ռուս խաղաղապահներն առանցքային ներդրում ունեն իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը նշել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Սոչիում հոկտեմբերի 31-ի գագաթնաժողովում»,- ասել է մշտական ներկայացուցիչը։
168.am
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02