ARM | RUS |

Աշոտյան. Արարատի խղճուկ հարցազրույցն ընդամենն ընդգծում է պրոբլեմի սրությունը

21.01.23 | 10:55

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնին «թառած» տխրահռչակ Արարատ Միրզոյանը հերթական ինքնահարցազրույցն է տվել «Արմենպրես» գործակալությանը: Ինչի՞ մասին է այդ հարցազրույցը: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ միջազգային քաղաքական օրակարգի ուշադրությունը պահպանվում է, ցավոք սրտի, ոչ այնքան Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակի, որքան աշխարհաքաղաքական շահերի ու խաղերի համատեքստում: Արարատ Միրզոյանի ինքնահարցազրույցի առիթը, ըստ ամենայնի, վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավար կազմի կողմից հնչեցված մի շարք դրույթներն են, որոնց նա փորձել է արձագանքել: 1. Արարատը «խնամքով» շրջանցել է ամենակարևոր հարցը, թե որ փաթեթի շուրջ են տեղի ունենում բանակցությունները, մինչդեռ նրա, Նիկոլի և ՔՊ-ական այլ դուրսպրծուկների վերջին հանրային խոսքից ակնհայտ է, որ բանակցություններն ընթանում են Արևմտյան տարբերակով, որը, հիշեցնեմ, խաչ է քաշում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ապագա կարգավիճակի վրա: 2. Արարատը պնդել է, որ Հայաստանը կրկին ինչ-որ առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին, բայց հերթական անգամ այդ առաջարկությունների բուն բովանդակությունը հասանելի չէ հայ հասարակությանը, ինչը ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ մեր մեջքի ետևում վարվում են բանակցություններ, որոնք ակնհայտորեն տրորում են հայկական, պետական, ազգային շահերի կարմիր գծերը: 3. Զավեշտալի է, որ Արարատ Միրզոյանը, ով թուլամորթաբար փախավ Մոսկվայում եռակողմ հանդիպման հնարավորությունից և կորցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ներկայությամբ Հայաստանի պահանջները արտահայտելու շանսը, խոսում է այն մասին, որ անկախ այդ հանդիպման հետաձգումից, հայկական կողմն ինչ-որ առաջարկներ է փոխանցել: 4. Պակաս զավեշտալի չէ այն պնդումը, որ Հայաստանը «միջազգային հանրության հորդորներին ականջալուր է» և պատրաստ է ավելի ինտենսիվ բանակցել այն դեպքում, երբ միջազգային քաղաքական ճնշման կիզակետում պետք է լիներ ոչ թե Հայաստանը, որն առանց այդ էլ դավաճանական իշխանությունների ջանքերով չափից ավելի իջեցրել է նշաձողը, այլ ՝ Ադրբեջանը, որն ակնհայտորեն սադրիչ և ագրեսիվ գործողություններ է շարունակում իրականացնել Արցախի և Հայաստանի հանդեպ: 5. Նիկոլի սադրանքից մազապուրծ եղած եւ դրա համար դիվանագիտական ծառայության ղեկավար դարձած Արարատ Միրզոյանը նաև պնդում է, որ Հայաստանը որևէ լիազորություն չունի Լաչինի միջանցքի հետ կապված՝ հղում անելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի վրա, կրկին սվաղելով այն փաստը, որ Հայաստանի գործող ղեկավարությունն է հասցրել իրավիճակը նման եռակողմ հայտարարության, ստորագրել է այդ հայտարարության տակ և «ջարդել» է Լաչինի միջանցքի այս աղետալի վիճակը Արցախի ժողովրդի գլխին: 6. Պակաս սրիկայություն չէ նաև ԼՂ ներքաղաքական իրավիճակին վերաբերող ակնարկը. ԼՂ ներքաղաքական կյանքը որևէ առնչություն չպետք է ունենար Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և այն ՀՀ ԱԳՆ պաշտոնը զբաղեցնող անձի պատասխանատվության տիրույթում չէ: 7. Միրզոյանի՝ Լավրովյան վերջին ասուլիսին հնչած ադրբեջանական կողմի ականապատման մեղադրանքներին վերաբերող անդրադարձը նույնպես ուշացած է. երկու օր է անցել: Հայ քաղաքական մտքի առողջ հատվածն արդեն իսկ անդրադարձել է այդ հարցին: 8. Ինչ վերաբերում է 2021 թվականի արտադրության հայկական ականների՝ ադրբեջանցիների ձեռքերում հայտնվելու փաստին, ապա ևս մեկ անգամ արձանագրենք, որ դա հնարավոր է դարձել միմիայն բանակի, Հայաստանի պաշտպանության, ԶՈՒ նկատմամբ ունեցած ընդհանուր բարձիթողի վիճակի, պատեհապաշտներին կադրերի նշանակումներով խրախուսելու քաղաքականության հետևանքով, որի արտացոլումն էր նաև երեկվա ողբերգական դեպքը: 9. Հայաստանի արտաքին քաղաքականության սնանկության մասին փաստում է Արարատի նաև հետևյալ «միտքը»՝ «որպեսզի միջազգային հանրությունը համոզվի, որ միջանցքը փակ է, թող ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք խումբ ուղարկի»: Այսինքն ՝ 40 օրվա ընթացքում ՀՀ իշխանություններին այդպես էլ չի հաջողվել, Արարատի փաստմամբ, միջազգային հանրությանն անհերքելի տվյալներ և ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը: 10. Հատկանշանակ է, որ Միրզոյանը «լայաղ» չի արել անդրադառնալ Եվրոպական Խորհրդարանի երեկ ընդունած բանաձևին ՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված, որն անկախ այն հանգամանքից, որ աշխարհաքաղաքական գնահատականներ էր պարունակում ռուս-արևմտյան հակամարտության պարագայում, այնուհանդերձ, հստակ մեղադրում է ադրբեջանական կողմին և հղում է անում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնց թվում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ 11. Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպման ՝ Արարատի տված մեկնաբանություններին, ապա ակնհայտ է, որ սրանք նույնպես ուշացած են: Առաջին անգամ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին նման ձևաչափը տապալելու մեջ ոչ թե Դավոսյան ֆորումում, այլ ՝ մի քանի շաբաթ առաջ Բաքվում արտասահմանցի լրագրողների և փորձագետների հետ տեղի ունեցած միջազգային հանդիպման ժամանակ: Հ. Գ. Եվ, ի դեպ, Դավոսի մասին. մինչև 44-օրյա պատերազմը Նիկոլը և իր թափթփուկները սիրում էին գնալ այնտեղ և «վիզը ծռած» նկարվել Ալիևի հետ: Այսօր, երբ ցանկացած միջազգային շփման հնարավորություն պետք է օգտագործել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ներկայացման, առաջխաղացման, Արցախի ժողովրդի ձայնը բարձրացնելու համար, Հայաստանի և ոչ մի պաշտոնյա Դավոսում ներկայացված չէ: Անգամ ՀՀ նախագահի պաշտոնին «թառած» Վահագն Խաչատուրյանը, որ անցյալ տարի, ըստ ամենայնի, բավարարել էր իր տուրիստական հետաքրքրությունները Դավոսի հետ կապված, հարկ չի համարել այս տարի գնալ և խոսել: Դրա փոխարեն Ալիևը բազմաթիվ հանդիպումներում առաջ է տանում Ադրբեջանի կողմից շրջանառվող հակահայկական կեղծ թեզերը, որոնց դեմն առնող չկա: Արարատի խղճուկ հարցազրույցն ընդամենն ընդգծում է պրոբլեմի սրությունը»։


Լարսը բաց է

Լարսը բաց է

09:37

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի...

09:23

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր, այդ պատճառով էլ Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից». Պարզաբանում

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման...

18:40

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

18:33

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին Այսօր, 17:24 Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին Այսօր, 17:24 Կառավարությունը դատարանում...

17:45

Փաշինյանը սարսափում է ժողովրդի և իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. Ռոբերտ Ամստերդամ

Փաշինյանը սարսափում է ժողովրդի և իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում...

17:34

Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց

Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի...

17:17

Քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ...

15:14

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հուսալի ուղի է․ ՀԱՊԿ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հուսալի...

14:58

Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր

Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ...

14:50

Դատավորն ասել է՝ Ղումաշյա՛ն ջան, կարո՞ղ ա կիսատ մնա ասածդ, Ղումաշյանն ասել է՝ չէ, պիտի ասեմ. Նարեկ Կարապետյան

Դատավորն ասել է՝ Ղումաշյա՛ն ջան, կարո՞ղ ա կիսատ մնա ասածդ, Ղումաշյանն ասել է՝ չէ, պիտի ասեմ....

14:45

Առողջապահության նախարարի մանիպուլյացիաները. Գրիգորյան

Առողջապահության նախարարի մանիպուլյացիաները....

14:28

Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

14:13

Գնումներից մինչև մտադրությունների պատվիրակում․ ապագան ԱԲ ագենտների միջոցով՝ DDF26-ի առանցքում

Գնումներից մինչև մտադրությունների պատվիրակում․ ապագան ԱԲ ագենտների միջոցով՝ DDF26-ի...

13:55

Նուբարաշենի աղբավայրում պայթյունի հետևանքով 2 տուժածների վիճակը ծանր է

Նուբարաշենի աղբավայրում պայթյունի հետևանքով 2 տուժածների վիճակը ծանր...

13:17

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված...

13:04

Հայաստանում ՄԻՊ-ին դիմելը հաճախ նշանակում է քո խնդիրը ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք. Անուշ Պողոսյան

Հայաստանում ՄԻՊ-ին դիմելը հաճախ նշանակում է քո խնդիրը ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք....

13:00

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է կայացնի Անկարան. ՀՀ փոխարտգործնախարար

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է...

12:44

Սխալ եմ թույլ տվել. Սարիկ Մինասյանը՝ իր հայհոյելու մասին

Սխալ եմ թույլ տվել. Սարիկ Մինասյանը՝ իր հայհոյելու...

12:19

Արմավիրում 24 ժամ ջուր չի լինի

Արմավիրում 24 ժամ ջուր չի լինի

12:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44