ARM | RUS |

Ադրբեջանին խաղաղեցնելու կուրսը պետք է վերափոխվի միջազգային պատժամիջոցների գործիքակազմով զսպումների կուրսի. Արցախի նախագահի խորհրդական

23.01.23 | 16:12

Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման միջազգային արձագանքներին ու դրանց արդյունավետությանը, Ադրբեջանի հետապնդած նպատակներին և այլ հարցերի

-ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ հայտարարությամբ լիազորված է վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը, ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները: Կխնդրեինք մեկնաբանել այս հայտարարության ուղերձը՝ հատկապես նկատի ունենալով հետևյալ ձևակերպումը. «Խաղաղապահ զորակազմն ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները»:

-Շրջափակման ընթացքում ՌԴ ԱԳ նախարարի կողմից միջանցքի հետ կապված ձևակերպումներից հետո առանցքային հարցը հետևյալն է, հնարավո՞ր է ապաշրջափակման հասնել ռուսական կողմի ազդեցությամբ և առանց նախապայմանների՝ ՌԴ 2020 թ. նոյեմբերի 9-ի ստանձնած պատասխանատվության շրջանակներում: Ըստ վերջին քննարկումների հերթականության՝ հունվարի 17-ին տեղի էր ունեցել Լավրով-Բայրամով հեռախոսազրույց, որի ընթացքում ՌԴ ԱԳՆ նախարարն ընդգծել էր «Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարամետրերին համապատասխան», իսկ հունվարի 18-ին 2022 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը հղում էր կատարել այս հեռախոսազրույցին: Նրա կողմից վերահաստատվել է Ռուսաստանի Դաշնության՝ եռակողմ պայմանավորվածությամբ ստանձնած լիազորությունները ստուգելու երթևեկությունը և տրանսպորտային միջոցները։ ՌԴ արտգործնախարարը միաժամանակ ճգնաժամի հանգուցալուծման ծանրության կենտրոնը որոշակիորեն տեղափոխել էր Ադրբեջան-Արցախ կողմերի լուծման դաշտ. նախարարի կողմից նշվել էր այն մասին, «որ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ»: Ըստ հունվարի 18-ի Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի հաղորդագրության՝ ադրբեջանական կողմի հետ հունվարի 15-ի հաղորդակցությունը միջանցքի վերաբացման ուղղությամբ որևէ արդյունք չէր արձանագրել: Ապաշրջափակման փոխարեն առայժմ Ադրբեջանը բլոկադայի «սողացող հյուծման մարտավարության» գործիքակազմն է զարգացնում՝ նպատակ ունենալով Արցախին ստիպելու գնալ զիջումների: Բլոկադան բացասական իմաստով ստատուս քվո է արձանագրել: Գործնականում Ադրբեջանի նկատմամբ պատժիչ և զսպման մեխանիզմները միայն կարող են նրան ստիպել առանց նախապայմաններ թելադրելու վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթին

-Որքանո՞վ է իրատեսական միջազգային հանրության և ուժային կենտրոնների ազդեցությամբ շրջափակման վերացումը: Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի այս հակամարդկային գործողության հանդեպ ընդհանուր առմամբ ի՞նչ վերաբերմունք է արձանագրվել: Արդյոք միայն գնահատականներն ու հայտարարությունները բավարար ե՞ն: Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է գործնականում նպաստել խնդրի լուծմանը

– Խնդիրը միջազգայնացման բարձր մակարդակ է արձանագրել: Մենք գնահատում ենք այն միջազգային համակրանքը և աշխատանքը, որն իրականացվում է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի լիակատար բլոկադայի քաղաքական օբյեկտիվ փաթեթը ձևավորելու ուղղությամբ: Բլոկադայի շուրջ ձևավորված փաստաթղթային փաթեթը պետք է խմբագրի այն ուժային կենտրոնների մոտեցումները, որոնք Արցախին Ադրբեջանի հետ համակեցություն էին առաջարկում:Հակամարտության լուծման նոր հայեցակարգային մոտեցումները պետք է կառուցվեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման հիմքով: Շրջափակման առաջին իսկ օրերից միջազգային հանրությունը դատապարտում և կոչ է անում անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, կարևոր էր հատկապես ՄԱԿ ԱԽ նիստը և այնտեղ հնչած ելույթները, բայց միջազգային հանրության ցավալի բացթողում եմ համարում կոնսեսուսային հայտարարության բացակայությունը: Կարևորում եմ նաև հունվարի 16-17-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի բովանդակային ելույթները: Եթե փորձեմ ընդհանուր գծերով առանձնացնել ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչների ելույթները, /որպես նաև համանախագահներ/, ապա կոչ արվեց հետևել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը, անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքի ազատ և անվտանգ տեղաշարժը, չխորացնել հումանիտար ճգնաժամը: Կարևոր էր ՄԻԵԴ հետևողականությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին որոշումը ԵԽ նախարարների կոմիտեին հրատապ ծանուցման կարգով ուղարկելու հարցում: Եվրոպական դաշտում վերջին կարևոր արձանագրումն էր հունվարի 18-ի Եվրախորհրդարանի «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևի համալրված ձևակերպումը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Հունվարի 19-ին ընդունվեց նաև Եվրախորհրդարանի «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» դատապարտող բանաձևը: Այս միջազգային քննարկումները և ճնշումները, կատարված հսկայական աշխատանքն, իհարկե, մեծապես գնահատվում են մեր կողմից, բայց քանի դեռ շրջափակումը շարունակվում է, ապա դրանք բավարար չի կարելի համարել: Ադրբեջանին խաղաղեցնելու կուրսը, որը տարվում էր 2020 թվականից, պետք է վերափոխվի միջազգային պատժամիջոցների գործիքակազմով գործնական զսպումների կուրսի:

– Ընդհանուր առմամբ, ըստ Ձեզ, նվազագույն և առավելագույն ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝ բնապահպանական քողի տակ փակ պահելով Լաչինի միջանցքը:

– «Արցախն առանց հայերի». սա է Ադրբեջանի առավելագույն հաշվարկը Արցախի հարցում, նվազագույն հաշվարկներ չկան: Ադրբեջանն ընտրել է Արցախի անարյուն հյուծման մարտավարությունը: Ադրբեջանի հայատյացության գործողությունների համախումբն ընդգրկում է «սողացող» էթնիկ զտումների, «սողացող օկուպացիայի», ահաբեկչության քաղաքականությունը: Հումանիտար աղետի պայմաններում է հայտնվել Արցախի 120000 բնակչությունը, մեր գլխավոր առանցքային մտահոգությունը շրջափակման պայմաններում հայտնված 30 հազար երեխաներն են, որոնք առավել սուր են կրում բլոկադայի հոգեբանական, սոցիալական և ֆիզիկական հետևանքները: Հայտնի դեպքը, երբ մի խումբ արցախցի երեխաներ Գորիսից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ վերադառնալու ճանապարհին ենթարկվեցին ադրբեջանցիների կողմից կազմակերպված հոգեբանական բռնության, պետք է դատապարտվի միջազգային իրավական հարթակներում:


Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ

Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական...

11:30

Արագածոտնի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ

Արագածոտնի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել...

11:26

Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից և Թուրքիայից

Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից և...

11:02

«Ինձ սադրել չի ստացվի». գլխավոր դատախազին հիշեցրին, որ նա խոսում է միայն ժամանցային հաղորդումներում՝ պատմելով մուլտֆիլմի մասին

«Ինձ սադրել չի ստացվի». գլխավոր դատախազին հիշեցրին, որ նա խոսում է միայն ժամանցային...

10:36

Որոշ տարածքների դեպքում գուցե սահմանազատումը հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի. Միրզոյան

Որոշ տարածքների դեպքում գուցե սահմանազատումը հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի....

10:19

«Մոլորվել է այդ մարդը, մտել հաց է կերել, հետո պառկել քնել է». Ալեն Սիմոնյանը նեղվում է, որ ասում են ադրբեջանցին ներխուժել է Շաքի

«Մոլորվել է այդ մարդը, մտել հաց է կերել, հետո պառկել քնել է». Ալեն Սիմոնյանը նեղվում է, որ ասում...

10:02

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2027 թվականի համատեղ աշխատանքային պլան

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2027 թվականի համատեղ աշխատանքային...

12:18

Մինչև 2031 թվականը պետք է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Մինչև 2031 թվականը պետք է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության. Նիկոլ Փաշինյան...

12:03

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան

10:37

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է...

10:19

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ...

10:02

«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին բնակիչներ. Գևորգ Դանիելյան

«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները,...

10:18

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում....

10:02

Թաթայի համերգը հետաձգվել է

Թաթայի համերգը հետաձգվել է

15:49

Զինծառայող է վիրավորվել

Զինծառայող է վիրավորվել

15:24

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների (Տեսանյութ)

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների...

14:55

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3...

14:38

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1...

14:19

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի 22-ին

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի...

14:05

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների համար

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների...

11:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02