Ռուսաստանը և Իրանը խիստ անհանգստացած են 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքներով և այն ամենով, ինչ այժմ կատարվում է Անդրկովկասում, սրացումնեով, որոնք կապված են Ադրբեջանի գործողությունների հետ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման պրովոկացիներով, այնպես էլ, կեղծ բնապահպանական բողոքի ակցիաներով, որոնք հանգեցրին Լաչինի միջանցքի արգելափակմանը:
Այս մասին հունվարի 24-ին «Հարավային Կովկաս. Ռուսաստանի և Իրանի շահերը» թեմայով Մոսկվա-Թեհրան տեսակամուրջի ձևաչափով կլոր սեղանի ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ «Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը կարևոր երկիր է տարածաշրջանում,այս դեպքում՝ նաև Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության համար։ Բայց մենք հասկանում ենք, որ, մյուս կողմից, Ադրբեջանը, որն իրեն հաղթող է զգում ղարաբաղյան պատերազմում, շատ շահագրգռված է հնարավորինս արագ հասնելու իր բոլոր նպատակներին, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Մենք տեղյակ ենք Իրանի դիրքորոշմանը, որը բավականին սկզբունքային էր այս հարցում, որը բխում է նրանից, որ անհնար է ապահովել տարածաշրջանում խաղաղություն, այդ թվում՝ նոր տրանսպորտային միջանցքների ստեղծում՝ նման մեթոդներով, ուժային ճնշումներով»,-ասել է Զատուլինը և հավելել. «Իմ տեսակետն այն է, որ այստեղ մենք պետք է շարունակենք մեր համագործակցությունը Իրանի հետ՝ որպես առաջնահերթություն ելնելով այն հանգամանքից, որ Իրանի հետ մեր խորհրդակցություններն այս հարցում առաջնային պետք է լիներ՝ համեմատած մեր մյուս գործողությունների հետ։ Մենք, իհարկե, տեսնում ենք արևմտյան երկրների ցանկությունը՝ օգտվել Կովկասում տիրող կոնֆլիկտային իրավիճակից, որպեսզի նախ մատը, հետո թև, ապա կրունկն այնտեղ մտցնելով փոխել Անդրկովկասի պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի վեկտորը, արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Իսկ Արևմուտքն, իհարկե, որոշակի հաջողությունների է հասնում այս հարցում»,-ասել է Զատուլինը։
Աղբյուր` Panorama.am
18:42
18:33
17:34
17:18
17:04
15:51
15:49
15:34
15:18
15:04
14:36
14:21
14:03
11:05
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02