Վահագն Խաչատուրյանը հունվարի 24-ին ԶՈւ ԳՇ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ երկու հրամանագիր է ստորագրել։ Հրամանագրերից մեկի համաձայն, Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2022 թվականի հունվարի 10-ին։ Մյուս հրամանագրի համաձայն, Սամվել Մովսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Ի դեպ, երկրորդ հրամանագիրը կազմվել է փնթի ու կիսատ։ ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագիրն ավարտվում է այսպես. «Սամվել ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության...»։ Ուշագրավ է, որ հրամանագրի ոչ ամբողջական լինելը չեն «նկատել» ոչ այն պատրաստողը, ոչ ստորագրողը, ոչ էլ հրապարակողը։
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02