Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ապագան Եվրոպական միությունում է, ասվում է ԵՄ խորհրդի կողմից այսօր հրապարակված «Եվրախորհրդի հետ ԵՄ համագործակցության 2023-2024 թվականների առաջնահերթությունների վերաբերյալ եզրակացություններ» փաստաթղթում։
«ԵՄ անդամակցության հեռանկարը Եվրոպայում կայունության կարեւոր գործոն է, որը Եվրոպայի խորհուրդը շարունակում է ամրապնդել։ 2022 թվականի հունիսի 23-ին Եվրոպական խորհուրդը ճանաչեց Ուկրաինայի, Մոլդովայի Հանրապետության եւ Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Այս երկրների եւ նրանց քաղաքացիների ապագան Եվրամիությունում է։ Սա նոր խթան է հաղորդում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության բնագավառում հետագա առաջընթացին այս երկրներում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԵՄ-ն ընդունում է Եվրոպայի խորհրդի կարեւոր դերը Արեւմտյան Բալկաններում եւ Արեւելյան գործընկերության երկրներում բարեփոխումների գործընթացում առանցքային ինստիտուտները եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու եւ ներուժի ամրապնդմանն աջակցելու գործում, ասվում է փաստաթղթում։ «ԵՄ-ն եւ Եվրոպայի խորհուրդը կշարունակեն համատեղ աշխատանքը, որպեսզի օգնեն ԵՄ անդամակցության թեկնածու երկրներին եւ պոտենցիալ թեկնածուներին անդամակցել ԵՄ-ին շոշափելի առաջընթաց գրանցել ընդհանուր բարեփոխումների գործընթացում՝ ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ: Ընդլայնման եւ բարիդրացիության տարածաշրջաններում մեր համատեղ ծրագրերը կշարունակեն աջակցել մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02