ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Արցախի քաղաքական-հասարակական դիսկուրսում չի հանդիպել լուրջ քաղաքական ուժերի, գործիչների, ովքեր կհայտարարեն, թե կողմ են ապրելու Ադրբեջանի կազմում կամ ընդհանուր համակեցության պայմաններում:
«Կրկնում եմ` հանրային խոսքում, թեպետ կան մարգինալ խմբեր, ովքեր տարբեր փաթեթավորմամբ պաշտպանելով ՀՀ իշխանությունների քաղաքական գիծը, ըստ էության, կրում են Արցախի հանձնման գիծը:
Ինչևէ, Արցախում հիմնական քննարկումը նրա շուրջ է, թե պայքարն ինչ մարտավարությամբ է տարվելու:
Կա 2 հիմնական տեսակետ:
Առաջին՝ Ադրբեջանի հետ պետք է մտնել ուղիղ շփումների, բանակցությունների դաշտ` առանց միջնորդների: Այս մոտեցումը նաև ՀՀ իշխանություններն են առաջ մղում
Արցախում այս տարբերակն առաջ տանողներն ասում են, որ վերջին 2 տարիները ցույց են տվել, որ կարելի է Ադրբեջանի հետ ուղիղ խոսել ու արդյունք ապահովել և դա է իրենց համոզմունքը:
Երկրորդ տարբերակ՝ Ադրբեջանի հետ պետք է խոսել, բանակցել, սակայն միջնորդական հարթակի կամ միջնորդների մասնակցությամբ:
Այս մոտեցման կրողները կարծում են, որ Ադրբեջանը խրախուսելու է, նույնիսկ «զիջումներ» է անելու, միայն թե համոզի, որ ճիշտը միջնորդների խաղից դուրս գալն է և իրենց հետ միայնակ բանակցելը, սակայն միջնորդներին խաղից հանելուց և Արցախի դեմ մեն-մենակ մնալուց հետո ագրեսիվ քաղաքականություն է վարելու արցախցիների հետ:
Ադրբեջանը, բնականաբար, փորձում է հասնել քննարկումների առանց միջնորդ տարբերակին, որին կողմ է նաև ՀՀ իշխանությունը:
Ադրբեջանն ակնհայտորեն Արցախը մղում է դեպի ծուղակ` փորձելով նրանց ձեռքերով նախ խաղից հանել ռուսներին, որոնք շատ հարցերով զսպաշապիկ են ադրբեջանցիների համար, ապա միայնակ մնալով Ադրբեջանի հետ, պարզապես կլանել Արցախը», - Facebook-ում գրել է Աբրահամյանը:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
15:03 28.08.26
08:54 27.08.26
15:37 28.08.26
11:02 27.08.26
09:50 28.08.26
12:13 27.08.26
21:13 27.08.26
09:42 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02