Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելը և 14 կարևոր եվրոպական հանձնակատարներ հինգշաբթի օրը ժամանել են Կիև՝ փետրվարի 3-ին կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի կառավարության հետ համատեղ հանդիպման համար, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ժամանել ենք Կիև՝ բոլոր ուկրաինացիներին ԵՄ աջակցության ամենաուժեղ ազդանշանը հաղորդելու համար», - գրել է Բորելը Twitter-ում՝ հստակեցնելով, որ ԵՄ օգնությունը Կիևին հակամարտության սկզբից ի վեր կազմում է 50 միլիարդ եվրո։ Զուգահեռաբար Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կիև է մեկնել Եվրահանձնաժողովի կոլեգիան՝ ֆոն դեր Լայենի, Բորելիև և 14 առանցքային եվրահանձնակատարները։ «Եվրահանձնաժողովի և Ուկրաինայի կառավարության միջև հանդիպումը հնարավորություն կտա կարծիքներ փոխանակել ԵՄ-ի և Ուկրաինայի համագործակցության շատ հարցերի շուրջ և քննարկել երկրի առաջիկա վերականգնումը, ինչպես նաև նրա եվրոպական ուղին», - հայտնել Է մամուլի ծառայությունը: Փետրվարի 3-ին Կիևում տեղի կունենա ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը՝ քննարկելու ԵՄ-ին այդ երկրի անդամակցության նախապատրաստական աշխատանքները։
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02