Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին՝ չնայած տարբեր հայտարարություններին ու գնահատականներին, եւ կշարունակի պահպանել ռազմական չեզոքության դիրքորոշումը, հինգշաբթի օրը Սկուշինայի (խորհրդարանի) արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր առավոտյան ես հիմարություններ էի լսում կեղծ հայրենասերներից, որոնք ասում էին, որ մենք Սերբիան տանում ենք դեպի ատլանտյան ինտեգրում,- ընդգծել է Վուչիչը,- Չենք տանում: Մենք կշարունակենք պահպանել մեր ռազմական չեզոքությունը եւ, ի տարբերություն մեր բանակը ոչնչացողների, կկառուցենք մեր բանակը»։
Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության դեմ 1999 թվականի ՆԱՏՕ-ի ագրեսիան սկսվել է մարտի 24-ին եւ տեւել է 78 օր: «Դաշնակից ուժ» (Allied Force) օդային հարձակողական գործողության հիմնական պատճառը դաշինքի ղեկավարությունն անվանել է «Կոսովոյում ալբանացի բնակչության ցեղասպանության կանխումը»։ ՆԱՏՕ-ի տվյալներով՝ գործողության ընթացքում դաշինքի երկրների ավիացիան իրականացրել է 38 000 թռիչք, որոնցից ավելի քան 10 000-ի նպատակը ռմբակոծություններ իրականացնելն է եղել։ Ռմբակոծության հետեւանքով, սերբական տվյալներով, զոհվել է 3500-4000 մարդ, վիրավորվել է մոտ 10 000 մարդ, որոնց երկու երրորդը՝ խաղաղ բնակիչներ։ Նյութական վնասը կազմել է 100 մլրդ դոլար։
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծման երեք ամիսների ընթացքում Սերբիայի տարածք արկերով 15 տոննա սպառված ուրան է նետվել։ Դրանից հետո երկիրը Եվրոպայում ուռուցքաբանական հիվանդությունների քանակով զբաղեցրել է առաջին տեղը, իսկ ռմբակոծությունից հետո առաջին 10 տարում հանրապետությունում քաղցկեղով հիվանդացել է մոտ 30 000 մարդ, որից 10 000-18 000-ը մահացել է։
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02