Ֆինլանդիան եւ Շվեդիան հավատարիմ են ՆԱՏՕ-ին միաժամանակյա անդամակցության իրենց հանձնառությանը՝ չնայած Շվեդիայի թեկնածության հետ կապված Թուրքիայի առարկություններին։ Այս մասին հինգշաբթի Ստոկհոլմում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են երկու երկրների վարչապետները, հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ Թուրքիան հայտարարել է, որ կարող էր ավելի շուտ հավանություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտին, քան Շվեդիայի հայտին, սակայն Ֆինլանդիայի նախագահն ու արտգործնախարարը մերժել էին այդ գաղափարը՝ պնդելով, որ երկու հյուսիսային երկրների անվտանգությունը կախված է միմյանցից: «Ինձ դուր չի գալիս այս մթնոլորտը, մի իրավիճակ, երբ Շվեդիան ներկայացվում է որպես խնդրահարույց երեխա։ Ես չեմ կարծում, որ դա այդպես է»,-ասել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։ «Շվեդիան նաեւ կատարում է բոլոր կետերը, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար»,-հավելել է նա։ Իր հերթին, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է պահպանել ՆԱՏՕ-ին անդամակցելու եռակողմ համաձայնագիրը, որն անցյալ տարի ստորագրվել էր Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Թուրքիայի միջեւ: «Մենք միասին ենք սկսել այս ճանապարհորդությունը եւ միասին շարժվում ենք դեպի անդամակցություն»,-հավելել է նա։
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02