Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի նախարարների կաբինետի հետ կքննարկի ընտրությունների ժամանակացույցը եւ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցելու գործընթացը ՆԱՏՕ-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։ Ֆինլանդիան եւ Շվեդիան անցած մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ դաշինքին միանալու հայտ էին ներկայացրել։ Սկզբում Թուրքիան արգելափակել էր դիմումների քննարկման գործընթացը, սակայն արդեն հունիսի 29-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ ստորագրել էր անվտանգության հուշագիր, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Մինչ օրս Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան եւ Թուրքիան: «Վաղը նախարարների կաբինետը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հանդիպում կունենա։ Օրակարգում ամենակարեւոր հարցերն են ընտրությունների ժամանակացույցը, տնտեսությունը եւ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը ՆԱՏՕ-ին», - ասել է աղբյուրը։ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը վերջերս ասել է, որ Ղուրանի այրման հետ կապված գործողությունների ֆոնին կասեցվել է թագավորության՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացը, սակայն հույս է հայտնել, որ Անկարայի հետ հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել հուլիսին Վիլնյուսում կայանալիք դաշինքի ԱԳ նախարարությունների գագաթաժողովում։ Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը, թուրքական կողմի խնդրանքով ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի եռակողմ մեխանիզմը անորոշ ժամկետով կասեցվել է։ Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Պեկկա Հաավիստոն թույլ է տվել շարունակել Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի դիմումը Շվեդիայից դիմումից զատ վավերացնելու ընթացակարգը, սակայն հետո հետ է վերցրել իր խոսքերը։ Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան Ֆինլանդիայից առաջարկներ չի ստացել՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առանձին դիմումի վերաբերյալ։ Ինչպես ավելի վաղ ասել էր Էրդողանը, մայիսի 14-ին երկրում նշանակված են համընդհանուր ընտրություններ (ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական):
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02