Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հունվարի 11-ին տեղադրել է մյուս «էկոակտիվիստ» գործակալների մասնակցությամբ տեսանյութ, որտեղ հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական հայասպան մտադրությունները. ևս մեկ ապացույց, որ նրանք որևէ կապ չունեն շրջակա միջավայրի հետ: Մասնավորապես, նրանք միասին երգում են մի երգ, որն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրություններով ուղղված է հայերին` սպանության ու արյուն թափելու կոչերով: Տեսանյութի վերջում էլ նա ցույց է տալիս «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական ահաբեկչական կազմակերպության սիմվոլը: Հիմնադրամը պարզել է, որ այս երգը հատուկ գրվել է 2020 թվականի հուլիսին, այսինքն՝ 44-օրյա պատերազմից առաջ` որպես ադրբեջանական քարոզչական քաղաքականության մաս: Երգի կրկներգի թարգմանությունն այսպիսին է. «Կյանք խլողներ ենք, գնում ենք սպանության, Մենք գնում ենք կյանք խլելու/սպանության, Գետնին մնացած մեր արյան համար արյուն թափելու ենք գնում, Գնում ենք արյուն թափելու, Կյանք խլողներ ենք, գնում ենք սպանության, Մենք գնում ենք կյանք խլելու/սպանության, Գետնին մնացած մեր արյան համար արյուն թափելու ենք գնում, Գնում ենք արյուն թափելու»։ Այս օբյեկտիվ ապացույցը հիմնադրամի նոր հատուկ զեկույցից է, որն ամփոփման փուլում է և բացահայտում է «էկոակտիվիստ» գործակալներին, թե ովքեր են նրանք իրականում: Նրանց են ոգեշնչում ադրբեջանական իշխանությունները հենց այս հանցավոր մտադրություններով: «Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը 2022թ. դեկտեմբերի 12-ից ապօրինի փակած, իրենց «էկոակտիվիստներ» հռչակած անձինք իրականում Ադրբեջանի կառավարության գործակալներ են, ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտումների քաղաքականության գործիք, հայատյաց մարդիկ: Ի դեպ, այդ տեսանյութը ջնջել են տեղադրումից կարճ ժամանակ անց»,-նշում են հիմնադրամից։
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
15:03 28.08.26
08:54 27.08.26
15:37 28.08.26
11:02 27.08.26
09:50 28.08.26
12:13 27.08.26
21:13 27.08.26
09:42 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02