Շրջափակման հետևանքով Արցախում 90-95 տոկոսով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: «Շրջափակման հետևանքով շինարարությունն ընդհանուր առմամբ դադարեցվել է՝ հաշվի առնելով շինանյութերի պակասը: Դրանք մեծամասամբ ներկրվում էին Հայաստանի Հանրապետությունից: Նախատեսված էր 2022 թվականի տարեվերջին շահագործման հանձնել 300 նոր բնակելի տուն: Չնչին աշխատանքներ են մնացել, սակայն համապատասխան շինանյութերը, ինչպես նաև դիզվառելիքը չեն բավականացնում, որպեսզի գործն ավարտին հասցնենք: Անհրաժեշտ նյութերը ձեռք բերելու դեպքում 1-1,5 ամսվա ընթացքում դրանք պատրաստ կլինեն շահագործման հանձնելու համար»,- մանրամասնեց Քաղաքաշինության նախարարը:
Նրա խոսքով՝ գույքագրել են շինանյութերի խանութներում որոշ ապրանքատեսակների առկայությունը և ընթացիկ տարում փորձում են որոշակի աշխատանքներ սկսել: «Սակայն ներկա իրավիճակի երկարաձգման դեպքում ավելի լուրջ խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Առկա ռեսուրսներն օգտագործելուց հետո, եթե դրանք չլրացվեն, ապա ամբողջությամբ դադարեցվելու են շինարարական աշխատանքները»,-ընդգծեց նախարար Սարգսյանը՝ հավելելով նաև, որ ներկայում շինարարական կազմակերպությունները չունեն համապատասխան աշխատանք և չեն կարողանում վճարել իրենց աշխատողներին, ինչպես նաև փոխկապակցված այլ աշխատանքներ իրականացնել:
Գերատեսչության ղեկավարը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում մեկնարկել է բնակարանաշինական աննախադեպ ծրագիր՝ 3800 նոր բնակելի տների կառուցման, ինչպես նաև պատերազմի ընթացքում հրետակոծությունից տուժած բնակելի տների և հասարակական նշանակության օբյեկտների վերակառուցման աշխատանքներ
«Աշխատանքներն ընթանում էին բնականոն հունով մինչև 2022թ դեկտեմբերի 12-ը, երբ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակվեց: Ծրագրի ավարտը նախատեսված է 2025 թվականին»,- եզրափակեց Արամ Սարգսյանը՝ հայտնելով նաև, որ պատերազմից հետո շահագործման է հանձնվել ավելի քան 300 նոր բնակելի տուն, իսկ համայնքների հին և տիրազուրկ բնակֆոնդերում ավելի քան 470 տուն վերանորոգվել և տրամադրվել է տեղահանված ընտանիքների:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
15:03 28.08.26
08:54 27.08.26
15:37 28.08.26
11:02 27.08.26
09:50 28.08.26
12:13 27.08.26
21:13 27.08.26
09:42 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02