Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հասցրած ընդհանուր վնասը, որից տուժել են 10 նահանգներ, զգալիորեն կգերազանցի 4 միլիարդ դոլարը, որի մասին ավելի վաղ հայտնել էր Fitch-ը։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է Հաթայ նահանգի IHH մարդասիրական խոշորագույն կազմակերպություններից մեկի գլխավոր համակարգող Բիլալ Քայան։ «Այն թիվը, որի մասին նշվել է [Fitch գործակալության կողմից]՝ 4 միլիարդ դոլարը եւ նույնիսկ հինգը, շատ քիչ է։ Տեսեք, միայն Իսկենդերուն քաղաքում 200 շենք է քանդվել։ Առնվազն 3000 բնակարան պետք է վերակառուցենք։ Եվ դա ընդամենը մեկ քաղաք է: Այնպես որ, եթե նախնական գնահատենք, վնասը մի քանի անգամ ավելի կլինի, քան հայտարարված թվերը»,- ասել է նա։ Քայան ասել է, որ այս պահին «թուրքական մարդասիրական կազմակերպությունները, անհատները եւ իշխանությունները լուծում են տուժած շրջանների քաղաքացիներին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու հարցը»: «Բայց դա կարճաժամկետ հեռանկարում: Խոսքն այն մասին է, որ մարզերի վերականգնումը, բնականոն կյանքին վերադարձը կշարունակվի ամիսներով։ Եվ այս ընթացքում մեզ անհրաժեշտ կլինի դրսից օգնություն՝ քաղաքացիներին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար»,- ասել է նա։
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02